Ռուսական բանակը մտավ արմատական փոփոխությունների փուլ

Վերլուծություն

­Հա­յաս­տա­նում ծա­վալ­վող ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=283468&l=am)` շա­րու­նա­կում են նաեւ բա­վա­կա­նին հե­տաքր­քիր զար­գա­ցում­նե­րը Ռու­սաս­տա­նում: Ու այդ զար­գա­ցում­նե­րը, ու­զում ենք, թե՝ ոչ, ոչ հե­ռու ա­պա­գա­յում նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նի եւ ու­ղիղ մեզ վրա են ի­րենց ազ­դե­ցութ­յու­նը թող­նե­լու:

Այն, որ ներ­կա փու­լում ռու­սա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում ըն­թա­ցող փո­փո­խութ­յուն­ներն ա­ռա­ջին հեր­թին պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գի եւ բա­նա­կի մա­սով են, սպա­սե­լի էր, եւ ակն­հայտ դար­ձավ Շոյ­գո­ւին ՌԴ ՊՆ-ից հե­ռաց­նե­լով: Նոր նա­խա­րա­րով՝ Բե­լաու­սո­վով Ա­րեւ­մուտ­քում չա­փա­զանց հե­տաքրքր­ված են, ընդ ո­րում, հենց նրան նշա­նա­կե­լը հասց­րել է ան­գամ ա­մե­նաա­ռա­ջա­տար լրատ­վա­մի­ջոց­նե­րում տա­րաբ­նույթ մեկ­նա­բա­նութ­յուն­ներ ա­ռաջ բե­րել: Մաս­նա­վո­րա­պես բրի­տա­նա­ցի­նե­րը, ի դեմս Financial Times-ի, ակն­հայտ հու­սա­հա­տութ­յան նո­պա­յի մեջ են՝ նկա­րագ­րե­լով նման պատ­կեր. «Բե­լոու­սո­վը չու­նի սե­փա­կան ու­ժա­յին բա­զա, չի ծա­ռա­յել բա­նա­կում եւ հա­վա­տա­րիմ է Պու­տի­նին։ Նա բա­ցար­ձա­կա­պես կո­ռում­պաց­ված չէ։ Եվ դա շատ է տար­բեր­վե­լու նրա­նից, ինչ հի­մա ու­նենք Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նում։ Շոյ­գուն եւ նրա շրջա­պա­տի բո­լոր մար­դիկ իս­կա­կան կո­մեր­ցիոն տղա­ներ էին։ Բե­լոու­սո­վը չի հա­վակ­նի բա­նա­կը գլխա­վո­րել որ­պես գե­նե­րալ։ Նա աշ­խա­տա­սեր է: Նա տեխ­նոկ­րատ է: Նա շատ ազ­նիվ է, եւ Պու­տի­նը նրան շատ լավ է ճա­նա­չում։ Բե­լոու­սո­վը տնտե­սութ­յան մեջ արդ­յու­նա­բե­րութ­յան դե­րի ակ­նա­ռու կողմ­նա­կիցն է, ուս­տի նա միան­գա­մայն կողմ է տնտե­սութ­յուն պաշտ­պա­նա­կան հատ­վա­ծով փող մղե­լուն»:

Այ­սինքն, բրի­տա­նա­կան հու­սա­հա­տութ­յու­նը հաս­կա­նա­լի է. ե­թե նշա­նա­կել են «բա­ցար­ձա­կա­պես չկո­ռում­պաց­ված», «ազ­նիվ» մե­կին, ով էա­պես տար­բեր­վում է «Շոյ­գո­ւի եւ նրա շրջա­պա­տի իս­կա­կան կո­մեր­ցիոն տղա­նե­րից», հի­մա ինչ­պե՞ս են ար­տա­քին տա­րաբ­նույթ կա­շառք­նե­րով վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հե­լու ռու­սա­կան բա­նա­կը: Ա­ռա­վել եւս, որ սրա­նից զատ, նոր նա­խա­րա­րը նաեւ ի­րեն ա­մե­նա­գետ գե­նե­րա­լի տեղ չդնող է, այն է՝ մար­տա­կան իս­կա­կան գե­նե­րալ­նե­րին տեղ տվող: Վեր­ջա­պես, արդ­յու­նա­բե­րութ­յան եւ ի­նո­վա­ցիա­նե­րի դե­րը հաս­կա­ցող է, եւ դա կծա­ռա­յեց­նի բա­նա­կի եւ ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի շա­հե­րին: Ու պա­տա­հա­կան չէ, որ բրի­տա­նա­կան այս հու­սա­հատ տո­նը հիս­տե­րիկ ե­րան­գե­րով կրկնեց Պետ­դե­պար­տա­մեն­տը, թե՝ «Այս­պի­սով, Կ­րեմ­լի ղե­կա­վա­րը ցան­կա­նում է իր եր­կի­րը նա­խա­պատ­րաս­տել տնտե­սա­կան պա­տե­րազ­մին եւ փոր­ձում է ա­վե­լի լավ օգ­տա­գոր­ծել պաշտ­պա­նա­կան բյու­ջեն»: Այ­սինքն, ե­թե ան­գամ Շոյ­գո­ւի եւ նրա «կո­մեր­ցիոն շրջա­պա­տի» պա­րա­գա­յում Ա­րեւ­մուտքն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում լրջա­գույն խնդիր­ներ ու­ներ ռու­սա­կան բա­նա­կի հետ, ա­պա հի­մա ինչ է լի­նե­լու, երբ ռու­սա­կան «պաշտ­պա­նա­կան բյու­ջեն» անց­նի «բա­ցար­ձա­կա­պես չկո­ռում­պաց­ված», «ազ­նիվ» եւ ի­րեն ա­մե­նե­ւին էլ Սու­վո­րո­վի եւ Ժու­կո­վի տեղ չդնող, այլ՝ ի­րա­կան մար­տա­կան զին­վո­րա­կան­նե­րին ճա­նա­պարհ տալու պատ­րաստ նոր նա­խա­րա­րին: Ով, ի դեպ, պարզ­վում է, որ լի­նե­լով բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա, եր­բեմն գյու­ղա­կան ե­կե­ղե­ցիում սպա­սար­կում է ժա­մեր­գութ­յուն­նե­րը: Այ­սինքն, հե­ռու է ժա­մա­նա­կա­կից այ­լա­սեր­վա­ծութ­յուն­նե­րից, ու նաեւ այդ կող­մից հնա­րա­վոր չէ նրան պետք ե­ղած դեպ­քում «սեղ­մել»:

Իսկ ա­հա «Շոյ­գո­ւի շրջա­պա­տի իս­կա­կան կո­մեր­ցիոն տղա­նե­րը» շտա­պում են լքել Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը: Ա­զատ­ման զե­կու­ցագ­րեր են գրել մի շարք ա­ռանց­քա­յին փոխ­նա­խա­րար­ներ: Ո­րոշ­նե­րը մինչ այս կա­լա­նա­վո­րել էին, եւս մե­կին՝ գե­նե­րալ Յու­րի Կուզ­նե­ցո­վին, նա­խօ­րեին կա­լա­նա­վո­րե­ցին: Ի դեպ, նա զբա­ղեցրել է ՊՆ պե­տա­կան ​​գաղտ­նի­քի պաշտ­պա­նութ­յան ծա­ռա­յութ­յան պե­տի պաշ­տո­նը, եւ քիչ չեն խո­սակ­ցութ­յու­նն­երը, որ պե­տա­կան գաղտ­նիք­նե­րը պաշտ­պա­նե­լու փո­խա­րեն, դրանք վա­ճա­ռել է թշնա­մուն: Այ­սինքն, հե­ռա­նում են ՌԴ ՊՆ-ի այն չի­նով­նիկ­նե­րը, ո­րոնց հետ կապ­ված դեռ մինչ սպան­վելն էր «Վագ­նե­րի» ղե­կա­վար Եվ­գե­նի Պ­րի­գո­ժի­նը հրա­պա­րա­կավ բո­ղո­քում, թե, ըստ էութ­յան, ի­րենց բուն գո­յութ­յամբ օգ­նում են ոչ թե սե­փա­կան, այլ՝ հա­կա­ռա­կոր­դի բա­նա­կին: Ընդ ո­րում, թե­րեւս նաեւ պա­տա­հա­կան չէր, որ այս փո­փո­խութ­յուն­նե­րի ֆո­նին, Ռու­սաս­տան վե­րա­դար­ձավ Պ­րի­գո­ժի­նի ժա­մա­նակ­նե­րում ՀՌՕ գո­տում ռու­սա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տար գե­նե­րալ Սու­րով­կի­նը:

Եվ ա­հա, այն տպա­վո­րութ­յունն է, որ ռու­սա­կան բա­նա­կը մտնում է խոր­քա­յին վե­րա­կա­ռուց­ման փուլ: Ընդ ո­րում, նույն բրի­տա­նա­կան Financial Times-ի գնա­հատ­մամբ՝ դա եր­կա­րա­ժամ­կետ նա­խա­գիծ է՝ ամ­բողջ պաշտ­պա­նա­կան-արդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի վե­րա­նո­րոգ­ման-վե­րա­կա­ռուց­ման հա­մար: Գու­մա­րած այն ահ­ռե­լի փոր­ձը, ո­րը ռու­սա­կան բա­նա­կը ձեռք է բե­րել եւ բե­րում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում: Ընդ ո­րում` նկա­տենք, որ է­ֆեկտն ար­դեն այս պա­հին է նկատ­վում, թե­կու­զեւ նրա­նով, որ հե­ռա­նում են ար­գե­լակ դար­ձած «կո­մեր­ցիոն տղա­նե­րը», ո­րոնց մեջ, ի դեպ, դա­վա­ճան­նե­րի պա­կաս եւս, կար­ծես թե, չկա:

Իսկ ե­թե ռու­սա­կան բա­նա­կին հա­ջող­վի ամ­բող­ջո­վին վե­րա­կանգ­նել իր եր­բեմ­նի կշիռն ու հե­ղի­նա­կութ­յու­նը, դա միան­շա­նակ էա­պես ազ­դե­լու է ողջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մթնո­լոր­տի վրա: Ու շատ ա­րագ նաեւ կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում:

https://iravunk.com/sim/?p=283469&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը