Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարություն

Ներքաղաքական

«Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև սկսված «սահմանազատման և սահմանագծման» գործընթացից պարզ դարձավ, որ ՀՀ իշխող վարչախումբը մտադիր է հակառակորդին միակողմանիորեն զիջել Տավուշի մարզի չորս գյուղերի տարածքների զգալի մասը: Տեղաբնիկ ժողովուրդը` Հայ Առաքելյան եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, բնականաբար, ընդվզեց և ոտքի կանգնեց՝ թույլ չտալու այդ ապօրինի գործընթացը: Արդարացի շարժումն աստիճանաբար ընդլայնվեց և ոչ միայն ողջունեցին, այլև դրան միացան ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ սփյուռքի մեծ թվով սթափ մտածող և երկրի ու Հայոց պետականության վտանգված լինելուն ոչ անտարբեր մեր բյուրավոր հայրենակիցներ, այդ թվում` Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը, որի մեծ թվով անդամներ առաջին իսկ պահից մասնակցում և նեցուկ են Շարժմանը:

Հանուն հայ ժողովրդի լուսավոր ապագայի, հայոց անխախտ պետականության, Սահմանադրության և բոլոր օրենքների անշեղ պահպանման` Շարժումն օրըստօրե ծավալվում ու թափ է հավաքում: Միաժամանակ, այն աստիճանաբար բացահայտում է հայրենանվեր ծրագրերի կողմնակիցներին ու սոսկ անձնական շահերով առաջնորդվող պատեհապաշտներին:

Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը (գտնվում է պետական գրանցման գործընթացում), խորությամբ տեղյակ լինելով Հայրենիքին ու հայ ժողովրդին սպառնացող վտանգներին և գիտակցելով պահի լրջությունը, իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի»  համաժողովրդական շարժմանը և հայտարարում է, որ բոլոր հնարավոր միջոցներով կսատարի դրան», - այս մասին ասված է պետական գրանցման գործընթացում գտնվող Հայ Ազգային Ռամկավար կուսակցության հայտարարությունում:  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում