Զարմանք

Զարմանք

Հիշո՞ւմ եք, որ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ասում էր. «Հայաստանում կոռուպցիա չկա, սա նշանակում է, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա կոռումպացված չէ»: Դե մոռացեք, Դանիայում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկման ընթացքում` անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր է իրականացնում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի առումով, Փաշինյանը զարմանալիորեն անկեղծացել է. «Ցավոք, չենք կարող ասել, որ մեզ հաջողվել է վերացնել կոռուպցիան Հայաստանից»: Ստացվում է, որ եթե կոռուպցիա կա, Փաշինյանն էլ տեղյակ է դրանից, բայց չի կարողանում վերացնել, ուրեմն` ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին դժվար օրեր են սպասվում: Չէ՞ որ նա ասում էր. «Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի՝ Նիկոլ Փաշինյանն է կոռուպցիոն սխեմաներում»:

Իսկ Երեւանի փոխքաղաքապետ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ աչքի է ընկել ՔՊ բոլոր պատգամավորներին հաղթող սարկազմով` ուղղված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: «Ուզում եմ հասկանալ` երբ դուք ցանկանում եք ստանձնել իշխանություն, լավ, պատկերացնենք՝ ինչ-որ հրաշքով ստանձնեցիք։ Բանակցություններ են, ձեզ հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը այս կամ այն հարցում։ Տենց նայելու եք մարդկանց դեմքին ու ասեք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստվա՞ծ։ Լուրջ տե՞նց եք պատկերացնում, այդպե՞ս է պրոցեսը գնալու, եւ ինչ-որ մեկը ձեզ այդ պահին ադեկվա՞տ է ընդունելու», - ասում է Գրիգորյանը, բայց մոռանում, որ իր կուսակցության ղեկավարն ու իր սրտի վարչապետը, որն ինչ-որ հրաշքով ստանձնել է այդ պաշտոնը, ժամանակին ասում էր. «Ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք»: Այնպես որ, եթե նրան այդքանից հետո ադեկվատ են ընդունել, ապա ցանկացած մեկը մեր օրերում կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը:

Ոչ պակաս ուշագրավ է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար ՎԻԿՏՈՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հայտարարությունը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու մասին: Այսօր արդեն «Հաղթանակ» կուսակցության նախագահ հանդիսացող Մնացականյանը ամեն ինչից խոսել է` բացի նրանից, թե` ի վերջո, ինքն է՞լ է պահանջում Փաշինյանի հրաժարականը, թե` ոչ: Չմոռանանք, որ նա երբ պաշտոնը թողնում էր, վստահեցնում էր, թե իր որոշումը չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում: «Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` երկրի զարգացման կենսունակ տեսլականի եւ վստահության համար` եւս մեկ անգամ վերահաստատելով իմ աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին»,- ասել էր Վիկտոր Մնացականյանը: Տեսնես, հիմա՞ էլ է շնորհակալ Մնացականյանը Փաշինյանից:

Իսկ այն, որ թուրքերը վստահաբար շնորհակալ են հայ կարմիրբերետավորներից, արդեն իսկ ցավալի փաստ է: Երեկ ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ: Իսկ կարմիրբերետավորները բերման ենթարկելիս բռունցքով հարվածել են նրան: Տղերք, դուք պատմության դասերից մի՞շտ եք թռած եղել: Տեղի ունեցածին դիպուկ է արտահայտվել սահմանադրագետ Վահե Գրիգորյանը. «Համբիկ Սասունյանին հարվածած կարմիր ֆեսկավորին կշնորհվի «Էնվեր փաշա» հուշամեդալ»:

Զարմացած է «ԻՐԱՎՈՒՆՔԸ»

https://iravunk.com/sim/?p=283448&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը