Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավ

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, այն ի­րա­վի­ճա­կը, ո­րը ներ­կա­յումս զար­գա­նում է Ռու­սաս­տա­նի ներ­սում եւ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, թե­րեւս, ինչ­պես Ա­լիե­ւին, այն­պես էլ Նի­կո­լին շա­րու­նա­կում են պար­տադ­րել՝ ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ կտրուկ քայ­լե­րի չգնալ: Ա­ռա­վել եւս, երբ կա նաեւ Վ­րաս­տա­նի օ­րի­նա­կը, ո­րի իշ­խա­նութ­յուն­ներն ար­դեն այն­քան են «մեղ­մաց­րել» ռու­սա­կան թե­մա­տի­կան, որ Ա­րեւ­մուտ­քը ստիպ­ված է եւս մեկ հե­ղաշր­ջում կազ­մա­կեր­պել այդ երկ­րում: Ու թեեւ այդ ուղ­ղութ­յամբ մեծ փո­ղեր են դրված, բա­վա­կա­նին լուրջ զանգ­ված­նե­րի են ողջ Վ­րաս­տա­նից մո­բի­լի­զաց­րել՝ Թ­բի­լի­սիում մի­տինգ­նե­րի հա­մար, սա­կայն դեռ հե­ղաշրջ­ման հե­ռան­կարն այդ­պես էլ տե­սա­նե­լի չի դառ­նում:

Մ­յուս կող­մից, փո­փո­խութ­յու­ննե­րը, ո­րոնք այս օ­րե­րին տե­ղի են ու­նե­նում բուն Մոսկ­վա­յում, գա­լիս են հաս­տա­տե­լու մեր այն հին եզ­րա­կա­ցութ­յու­նը, որ ՌԴ-ն սկ­սում է էա­պես կոշ­տաց­նել իր ար­տա­քին հա­յացք­նե­րը, ընդ ո­րում` ակն­հայ­տո­րեն շեշ­տը դնե­լով ռազ­մա­կան ուղ­ղութ­յան վրա: Եվ այս ա­ռու­մով, ՌԴ կա­ռա­վա­րութ­յան նոր կազ­մի հետ կապ­ված գլխա­վոր ինտ­րի­գը նա­խօ­րեին հան­գու­ցա­լուծ­վեց: Այս­պես, ինչ­պես ա­ռիթ ու­նե­ցել էինք են­թադ­րել, Շոյ­գուն լքեց ՌԴ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րի պաշ­տո­նը, ո­րի հա­մար վեր­ջին ազ­դակ դար­ձավ նրա տե­ղա­կալ Տի­մուր Ի­վա­նո­վի ձեր­բա­կա­լութ­յու­նը: Ճիշտ է, մեծ թա­լա­նի մե­ղադ­րան­քով, բայց ա­հա ռու­սա­կան մի շարք աղբ­յուր­ներ պնդում են, որ ի թիվս մի շարք այլ-այլ ա­րարք­նե­րի, Ի­վա­նո­վի ըն­տա­նիքն այս տա­րեսկզ­բին հասց­րել է նաեւ այլ երկ­րի քա­ղա­քա­ցիութ­յուն ձեռք բե­րել: Ի­վա­նո­վը Շոյ­գո­ւի եր­կա­րա­ժամ­կետ տե­ղա­կալն է, հո­վա­նա­վոր­յալն ու «փո­ղի քսակ­նե­րից մե­կը»: Եվ երբ, ըստ էութ­յան, նա ըն­տա­նի­քը պատ­րաս­տում է «դուրս թռնե­լու», ա­պա չէին կա­րող հար­ցեր չա­ռա­ջա­նալ նաեւ նրա հո­վա­նա­վոր­յա­լի հետ կապ­ված:

Արդ­յուն­քում, Շոյ­գո­ւի փո­խա­րեն ՊՆ-ն կ­ղե­կա­վա­րի ՌԴ վար­չա­պե­տի ար­դեն նախ­կին ա­ռա­ջին տե­ղա­կալ Անդ­րեյ Բե­լոու­սո­վը, եւ այս նշա­նա­կու­մը ուկ­րաի­նա­կան մի շարք աղբ­յուր­ներ ար­դեն հասց­րել են ո­րա­կել` որ­պես «Կիե­ւի հա­մար շատ վատ նո­րութ­յուն»: Բե­լոու­սո­վը զին­վո­րա­կան չէ, տնտե­սա­գետ է, ան­ձամբ Պու­տի­նի «մար­դը»: Իսկ նրա նշա­նա­կու­մը կապ­ված է այն բա­նի հետ, որ կկա­րո­ղա­նա կար­գա­վո­րել այն հսկա­յա­ծա­վալ թա­լա­նը, ո­րը, ինչ­պես ի­րա­վա­պահ­նե­րը եւս հաս­տա­տե­ցին, կա ռու­սա­կան պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չութ­յու­նում: Եվ ոչ միայն ֆի­նան­սա­կան: Այն, որ ռու­սա­կան ՊՆ-ում կա ա­հա­վոր լճա­ցում, շատ դեպ­քե­րում բարձր պաշ­տոն­նե­րի են «պար­կե­տա­յին գե­նե­րալ­նե­րը», ո­րոնց միակ ա­ռա­վե­լութ­յու­նը Շոյ­գո­ւի հետ այս կամ այն կար­գի մտեր­մութ­յունն էր, եւ ո­րոնք ի­րենց ա­թոռ­նե­րը պա­հե­լու հա­մար ար­գե­լա­կում էին իս­կա­կան գե­նե­րալ­նե­րի ա­ռա­ջըն­թա­ցը, հին պատ­մութ­յուն է: Նաեւ, որ այս ա­մենն ա­մե­նաու­ղիղ ձե­ւով անդ­րա­դառ­նում էր ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քի վրա՝ ոչ ի օ­գուտ Ռու­սաս­տա­նի: Իսկ ա­հա նոր նա­խա­րա­րը չու­նի այդ բո­լոր անձ­նա­կան կա­պեր-պար­տա­վո­րութ­յուն­նե­րը ու մաս­նա­գի­տո­րեն ի զո­րու է գլուխ հա­նել ՊՆ-ի այդ մեծ թա­լա­նից եւ ե­ղած մի­ջոց­նե­րը ճիշտ ու­ղղոր­դել: Ու ե­թե Բե­լոու­սո­վին հա­ջող­վի այդ գերխն­դիր­նե­րը լու­ծել, ար­դեն էա­կան չէ նրա զին­վո­րա­կան լի­նել-չլի­նելը. զին­վո­րա­կան գծով կան նա­խա­րա­րի տե­ղա­կալ­ներ, Գլ­խա­վոր շտաբ, վեր­ջա­պես` ի­րոք բա­նի­մաց եւ ուկ­րաի­նա­կան փոր­ձը լավ յու­րաց­րած գե­նե­րալ­ներ, ո­րոնք կա­րող են նման փո­փո­խութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում նոր շունչ ստա­նալ: Կարճ ա­սած, Բե­լոու­սո­վը, որ­պես ա­ռա­ջին փոխ­վար­չա­պետ, ծան­րա­գույն ի­րա­վի­ճա­կում երկ­րի տնտե­սա­կան կա­յու­նութ­յու­նը պահ­պա­նե­լու հար­ցում, այս­պես ա­սած, ի­րեն լիո­վին ար­դա­րաց­րել է, եւ նրա տե­ղա­փո­խու­մը Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յուն, թեեւ ա­ռա­ջին հա­յաց­քից ան­հաս­կա­նա­լի, բայց, ըստ ա­մե­նայ­նի, վերջ­նարդ­յուն­քում կա­րող է դառ­նալ Պու­տի­նի կող­մից փայ­լուն «ձիով քայլ»:

Ա­մեն դեպ­քում, բա­նա­կում այս փո­փո­խութ­յուն­նե­րին զու­գա­հեռ, նաեւ սկս­վեց Խար­կո­վի օ­պե­րա­ցիան: Դ­րան, հաս­կա­նա­լի է, հարկ է ա­ռանձին անդ­րա­դառ­նալ: Սա­կայն բուն այդ փաս­տը, որ ռու­սա­կան բա­նա­կը սկսեց նման մասշ­տա­բա­յին գոր­ծո­ղութ­յուն, ար­դեն իսկ շատ բան է ցույց տա­լիս, եւ դա, ի­հար­կե, ար­դեն ան­գամ Նի­կո­լը չի կա­րող չտես­նել:

Երկ­րորդ գլխա­վոր ինտ­րի­գը եւս հան­գու­ցա­լուծ­վեց. Սեր­գեյ Լավ­րո­վը մնում է ՌԴ արտ­գործ­նա­խա­րար, թեեւ մեծ էր հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ նա թո­շա­կի կանց­նի: Եվ ա­հա մի շարք աղբ­յուր­ներ շա­րու­նա­կում են ակ­նար­կել, որ Լավ­րո­վի` թո­շա­կի գնա­լու ո­րո­շու­մը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դեռ օ­րա­կար­գում է: Պար­զա­պես ա­ռաջ­նորդ­վել են ներ­կա բարդ ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում «գե­տանց­ման ժա­մա­նակ բո­լոր ձիե­րը միա­ժա­մա­նակ չփո­խե­լու» տրա­մա­բա­նութ­յամբ: Ա­մեն դեպ­քում, Ռու­սաս­տա­նի հա­մար այս պա­հին ա­մե­նաա­ռաջ­նա­յի­նը զին­վո­րա­կա­նութ­յան գոր­ծու­նեութ­յունն է, ու քա­նի դեռ դի­վա­նա­գի­տութ­յու­նը մնում է ա­վե­լի հետ քաշ­ված դիր­քե­րում, Լավ­րո­վի մնալ-չմնալն ա­մե­նաէա­կա­նը չէ:

https://iravunk.com/sim/?p=283399&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը