Ինչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ Փաշինյանին

Տեսանյութեր

Աշխատանքային այցով Դանիայի Թագավորություն մեկնած Նիկոլ Փաշինյանին հայերը դիմավորել են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր», «Նզովյալ հեռացիր», «Կապիտուլյանտ» վանկարկումներով: Ինչ է տեղի ունեցել, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել Դանիայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներից ԱՆԱՀԻՏ ԱՎԱԳՅԱՆԻՑ:

«Դանիայում ընթանում է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ը, որը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այստեղ են հրավիրված մի շարք եվրոպական քաղաքական գործիչներ, որոնց թվում է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցում էր օնլայն: Այս գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը հրավիրված է՝ որպես բանախոս: Իսկ մենք նրան սպասում էինք առավոտյան ժամը՝ 07:00-ից: Նա ժամանեց մոտավորապես 11:00-ին՝ մեծաթիվ ոստիկականան ուժերի ուղեկցությամբ», - պատմեց մեր զրուցակիցը:

Ընդ որում՝ բոլորին զարմացրել է, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ուժային կառույցների մեծ թվով ներկայացուցիչներ, ինչի մասին Ա. Ավագյանը նշեց հետեւյալը. «Այդպիսի բան ոչ ոք չէր տեսել այստեղ: Մետտե Ֆրեդերիկսենը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Շառլ Միշելը եւ եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին գագաթնաժողովին՝ նույնիսկ առանց թիկնապահների: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանին շրջապատել էին ոչ միայն իր հետ եկած մանկլավիկները, այլեւ դանիական ոստիկանական ուժեր՝ մեքենաներով եւ մոտոցիկլետներով: Ի դեպ, իր հետ նաեւ Հայաստանից եկած լրագրողներ կային»:

Անդրադառնալով հենց տեղում կազմակերպված ակցիային՝ Անահիտ Ավագյանն ասաց, որ ամբողջ ընթացքում գոռացել են՝ «Նիկոլը ժողովրդավար չէ», «Պահանջում ենք Նիկոլի հրաժարականը». «Ընդհանուր առմամբ՝ գոհ ենք մեր ակցիայից եւ սրանով նաեւ եւս մեկ անգամ մեր աջակցությունը հայտնեցինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կորտեժում մի երկու տեղաբնակ հայեր կային, որոնք եկան եւ սպառնացին մեզ, հարձակվեցին մեզ վրա: Նույն հեքիաթներն էին պատմում, թե ձեզ ով է փող տվել, որ ակցիա եք անում եւ այլն: Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե դանիական ոստիկանությունը չզսպեր նրանց»:

Թե արդյոք նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպում՝ տեղի հայ համայնքի հետ, մեր զրուցակիցն ընդգծեց. «Գուցե հանդիպի, գուցե՝ ոչ, համենայնդեպս, նման տեղեկատվություն չունենք: Չէ որ նա վերջին շրջանում գաղտագողի է գնում ու գալիս: Ամեն դեպքում, եթե հանդիպի էլ, նրանք լինելու են իր փոքրիկ կոնտիգենտը»:

Նշենք, որ Դանիայի հայ համայնքն ավելի վաղ նաեւ հայտարարությամբ է հանդես եկել եւ իր աջակցությունը հայտնել՝ Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում