Անվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«Երկու օր առաջ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առեւտրի նախարար Իեն Բորջը՝ այցի շրջանակներում հանդիպելու է նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ։
 
Սա բնական է․ այսպիսին են ժողովրդավարության կանոնները հարգող ԵԱՀԿ արարողակարգն ու ավանդույթը։ Այսպես են արել Հայաստան այցելած ԵԱՀԿ բոլոր բարձր պաշտոնյանները՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդելֆելդը /2022/, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման/2023/, ԵԱՀԿ նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին/2023/:
 
Փորձում եմ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ քարտուղարությունից ճշտել հանդիպման վայրն ու ժամը/ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի մշտական երեք անդամներից մեկը ես եմ/։
 
Տարակուսելի պատասխան եմ ստանում՝ միայն Ալեն Սիմոնյանի հետ է հանդիպելու Իեն Բորջը։ Հետո տարածված հաղորդագրության և ռեպորտաժի մեջ երևում են պատվիրակության մյուս երկու՝ իշխանական ներկայացուցիչները՝ Ս․ Խանդանյանն ու Մ․ Կարապետյանը։
 
Քստմնելի ասելը մեղմ է, սա վարք է՝ ժողովրդավարության բաստիոնի վախեցած ու նողկալի վարքը, անվերջ ստելու ու քաղաքական գողությամբ զբաղվելու վարքը։
 
Ասենք թե չհանդիպեցի և չասեցի այն, ինչ պիտի ասեի, այն, ինչը երբեք չէր կարող հաճո լինել, ասենք թե Իոն Բորջին խաբեցիք կամ մոլորեցրիք, թե ներկա է ողջ պատվիրակությունը։ Բայց դրանից իրականությունր չի փոխվում։
 
Բայց ինձ միթե՞ կլռեցնեք․․․ հարթակները շատ են, առջևում ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովն է։
 
Եվ, եթե ձեզ թվում է, թե ԱԺ հաստ պատերի ու դարպասների ներքո կարելի է չտեսնել ձեր սուզվող նավը՝ սխալվում եք։ Ի դեպ ձեր հենց այս վարքն ու բարքերն են տեղ գտել միջազգային կառույցների զեկույցներում։
 
Այս ամենը ողորմելի է, փողոցում ոհմակով ման եկող ու խաղաղ ցուցարարներ որսացող ու լռեցնող կարմիրբերետավորներից ոչնչով չեք տարբերվում։
ՍՈՒՏ, ՎԱԽ ՈՒ ՓՈՔՐՈՒԹՅՈՒՆ․ ուրիշ ոչինչ։
 
Ի դեպ, մեզ ինչ-որ կայսրությունների հետ գործակցության մեջ մեղադրող, արևմտամետ քպականներին հիշեցնեմ, նոյեմբերի 9-ին Պուտինի հետ հանդիպումից հետո պաշտոնական Հայաստանը վերահաստատել է իր ցանկությունը, որ Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանները պաշտպանեն ռուսական սահմանապահ զորքերը», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում