Ինչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմում

Մշակութային

Համացանցում երկու երիտասարդների հանդիպումը դառնում է իսկական պատուհաս երկու ընտանիքների համար էլ, որոնք պարզվում է` ունեն մեկ ընդհանուր հայրիկ: Կատակերգական այս պատմությունը փոխանակ հանգուցալուծվի, էլ ավելի է խճճվում: Գլխավոր հերոսին թվում էր, թե ինքն է երկակի խաղ վարում իր երկու կանանց հետ, սակայն կանայք ավելի խորամանկ են գտնվում, ու հայրիկը հայտնվում է սարդոստայնում, որտեղից դժվար է դուրս գալ` նորանոր ստեր հորինելով: Այսպիսին էր Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնված 16+ նոր ներկայացումը` բեմադրված ՀՀ վաստակավոր արտիստ ՎԵՐՈՆԻԿԱ ՍԱՐՈՅԱՆԻ կողմից Ռ․ Կունիի «Հայրիկը սարդոստայնում» կատակերգության հիման վրա:

Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Արմեն Արնաուտովը, Արմեն Մարգարյանը, Լալիտա Բուկիան, Արեն Խաչատրյանը, Անաիդա Գաբրիելյանը, Յանա Թուրգունյանը, Անտոն Աղաջանյանը։ Իսկ ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստները՝ Յուլիա Ֆինկի, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձեւավորումը եւս` Վերոնիկա Սարոյանի:

«Մեր մշտական հանդիսատեսը գիտի, որ մեզ մոտ բավականին հաճախ են տեղի ունենում պրեմիերաներ, որոնք մեզ համար տոն են: Միայն այս թատերաշրջանում մենք հանդիսատեսին ենք ներկայացրել Եվգենի Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով»-ը, Ալեքսանդր Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ»-ը, Միխայիլ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի գրառումները»: Իսկ Ռեյ Կունիի թեթեւ, կենսուրախ «Հայրիկը սարդոստայնում» կոմեդիայից հետո` մեզ սպասվում է եւս մեկ առաջնախաղ` «Քնած գեղեցկուհին», որը կլինի նվեր փոքրիկների համար: Ինչպես նաեւ կունենանք առաջնախաղ ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» պիեսի հիման վրա: Այնպես որ, մեզ մոտ ներկայացումները մշտապես շատ տարբեր են, եւ մենք միշտ ուրախ ենք տեսնել մեր հանդիսատեսին ռուսական թատրոնում», - ասաց ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=283379&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը