Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան

Հասարակություն

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հարցերն ինչ-որ պահի պետք է լուծվեն, և պետք է հաղթահարվի ստալինյան սարսափելի ժառանգությունը, քանի որ հակառակ դեպքում դրանք միշտ էլ հավանական պատերազմի առիթ կլինեն, որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։

Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

-Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, ինչպես նաև շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել, ինչո՞ւ Եվրամիությունը որևէ պատժամիջոց չի կիրառում Ադրբեջանի կամ անձամբ Ալիևի նկատմամբ։

-Անհետաքրքրության և սեփական շահի համակցության պատճառով: Եվրոպան և ԱՄՆ-ն անվտանգության քաղաքականության առումով ամբողջությամբ ընկղմված են Ուկրաինայի և Իսրայելի պատերազմներում։ Իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Եվրոպան կախված է նավթի և գազի այլ մատակարարներից։ Եվ հետո կա այն փաստը, որ Ադրբեջանը շատ ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի քաղաքական գործընթացներում։ «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է։ Եվ, ցավոք, դա հաջողվում է. արևմտյան քաղաքական գործիչների մեջ կան նաև թույլ մարդիկ, որոնք իրենց արժեքները մի կողմ են նետում մի շարք հարմարությունների համար:

-Որքանո՞վ է կարևոր Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացումը տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար։ Ինչպե՞ս կգնահատեք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը։

-Հանդիպումը շատ մեծ նշանակություն ուներ. դա ապացուցեցին ապրիլի 5-ին նախորդող շաբաթվա ընթացքում Ադրբեջանի նյարդային սադրանքները։ Եվրոպայի հավատարմությունը Հայաստանի անվտանգությանը վաղուց էր սպասվում: Ի վերջո, Հայաստանը կրկին աշխարհաքաղաքական իրավիճակի գրավատուն է։ 2018 թվականին երկիրը հստակ որոշում կայացրեց հօգուտ ժողովրդավարության և օրենքի գերակայության: Նաև արևմտյան արժեքների հանրության խնդիրն է այս երկիրը պաշտպանել, երբ շրջապատող ավտորիտար պետությունները, որոնք դեմ են ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը, հարձակվում են:  Ռուսաստանը՝ որպես ավտորիտար բլոկի առաջատար ուժ, կանի իրենից կախված ամեն ինչ Հայաստանն իր ձեռքում պահելու համար։ Այդ իսկ պատճառով Եվրամիության հետ արագ և արդյունավետ բանակցությունները չափազանց կարևոր են։ Եվ, երբ ես ասում եմ «արագ», ես, անշուշտ, կարող եմ ժամկետ նշել. Հայաստանին Արևմուտքից անհրաժեշտ են անվտանգության համապարփակ երաշխիքներ մինչև Բաքվում COP29-ի (Կլիմայի փոփոխության գագաթնաժողով) ավարտը, քանզի ես շատ վստահ եմ, որ Ալիևը COP29-ից հետո կկորցնի ցանկացած ընկերական դեմք, և որ Պուտինը նույնպես կստիպի նրան բռնի գործողությունների դիմել։ Բայց Հայաստանի համար հետդարձի ճանապարհ չկա։ Դրա համար էլ Արևմուտքը պետք է իսկապես արագորեն իր ‹‹գույները››  ցույց տա Հայաստանի համար։

Առավել մանրչամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին