Նախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն է

Ներքաղաքական

Իշխանությունների կիրառած քարոզչամեքենան այնքան պարզունակ է, որ չկա անհրաժեշտություն անգամ խորը վերլուծության ենթարկելու: Ամեն ինչ գծագրված է այսպես՝ եթե կա որեւէ խոչընդոտ, ապա այն անհրաժեշտ է կապել նախկինների հետ ու սկսել հիշել՝ մարտի 1 եւ հոկտեմբերի 27, «պոդեզդներում» մարդ ծեծել, թալան ու վերջ՝ բոլոր շարժումները մարում են, կերպարները՝ հեղինակազրկվում:

Իսկ եթե, որեւէ մեկը հանդգնում է հիշեցնել կորոնավիրուսի զոհերի, արցախյան 44 օրյա պատերազի պարտություն, Արցախի հայաթափման ու հանձնման, արտաքին քաղաքականության կազմաքանդման մասին, ապա նորից գալիս է իշխանական քարոզչական մեքենան՝ նույն «ռեպեռտուարով» ու սկսում՝ թե բա ձեր ժամանակ դուք կարո՞ղ էիք այդքան գերի բերել, դուք եք ավիրել, դուք եք փչացրել… Իսկ ով պետք է պատասխանատվություն կրի դատարանի առջեւ հայտնի չէ՝ Նիկոլ Փաշինյանի «թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ» թեզի համաձայն:

Այս առումով Տավուշից ծնված շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ, էականորեն տարբեր է բոլոր շարժումներից, սակայն միացավ իշխանական սկավառակը ու սկսեց, թե բա՝ Քոչարյանն է հետեւում, ռուսն է, նախկիններն են… Բայց հո ասելով չի՞, դեռ պետք է ապացուցել: Մեծ հաշվով՝ սրբազանն այս օրերին տեղի ունեցող քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում պաշտոնապես հայտնի է, որ ընդունել է առաջին հերթին ծռերի ԱԺԲ-ին, իսկ ինչո՞ւ չեն ասում, որ շարժման ակունքներում Ժիրայր Սեֆիլյանի կամ Կանադայի նախկին դեսպան Արա Պապյանի ականջներն է երեւում:

Ինչեւէ, իշխանական մաշվող քարոզչությունը նիկոլական թիմին հուշեց, որ կարելի է ուղղակի եկեղեցուն կպնել: Բանը հասել է նրան, որ քարոզչամեքենան հրապարակ է բերել մի քանի դեղին էջերի նմանվող լրատվականների, որոնք Սրբազանին դիմում են աշխարհիկ անունով, դե իսկ ՔՊ-ական պատգամավորները դարձել են աստվածաբաններ, այս գործին են լծվել նաեւ իշխանության գրպանային արտախորհրդարանական որոշ ուժեր, որոնց մառազմը հասել է նրան, որ Քրիստոսի բնություններն են մեկնաբանում՝ դրանք զուգահեռելով եկեղեցու գործունեության հետ: Իսկ ոմանք իբր հավատքի օրինակ՝ պատմում են, թե ինչպիսին պետք է լինի եկեղեցին: Նրանց շարքում Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմներից Արմեն Փամբուխչյանը՝ Երեւանի փոխքաղաքապետը, այս հարցում բոլորին հաղթեց՝ իր բացարձակ բողոքական բանաձեւով, թե՝ «ինձ երբեք հոգեւորականներն առանձնապես վստահություն չեն ներշնչել՝ Հիսուսն իմ Աստվածն է՝ առանց միջնորդի»: Ընդ որում՝ փամբուխչյանական այսպիսի մտքեր լայնորեն գեներացված է բազմաթիվ ՔՊ-ականների սոցցանցային էջերում, լրատվականներին տված մեկնաբանություններում, ինչն առնվազն հուշում է, որ այս իշխանությունը վերջնականապես իրեն սպառել է: Նրանք, առանց փաստերի, բակի տատիկների թեզերով փորձում են էլի ստի ու անորոշության մեջ թաղել մարդկանց: Փաստն այն է, որ ՔՊ-ն հստակ ճաքեր է տվել՝ իր սնանկ մտքի կարողություններով: Ասվածի լավագույն ապացույցն էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հարցազրույցն էր Հանրայինի Պերոսի մոտ: Տպավորություն էր, որ Կոնջորյանը ուզում էր ասել, թե՝ Պետրո՛ս, ասա թող վերջ տան այդ ցույցերին, մենք նորմալ էլ հողերը հանձնում ենք…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում