ՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման Աբովյանը

Տեսանյութեր

«Իրավունքի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ:

— Կարծես թե, Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնել իմպիչմենթի գործընթացով չի ստացվում, 2018-ի տեխնոլոգիաներով իրավիճակ թելադրել փողոցով` եւս, ի՞նչ գործիքակազմ է մնում, որով կարող է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը հաջողել:

— Միանգամից ասեմ, որ ո՛չ իմպիչմենթի, ո՛չ այլ պրոցեսների հետ կապված, ոչինչ նշել չեմ կարող, քանի որ չեմ հանդիսանում գործընթացի գեներացնող կողմ: Ես Հայ Առաքելական եկեղեցու զավակ եմ եւ ընդամենը, որպես քրիստոնյա մարդ, աջակցում եմ եկեղեցու բոլոր քայլերին: Թերեւս այսքանը: Եվ համարում եմ սխալ այս փուլում մեծ խորհուրդներով մտնել պրոցեսի մեջ: Ես զերծ եմ մնում այդ ամենից եւ դիրքավորում եմ ինձ ընդամենը` որպես հայ քրիստոնյա:

— Այնուհանդերձ, ըստ Ձեզ, ո՞վ կարող է լինել այն կոմպրոմիսային վարչապետի թեկնածուն, եթե Բագրատ սրբազանի թեկնածությունն առաջադրելը չստացվի:

— Չգիտեմ, թույլ տվեք չմեկնաբանել` այն պարզ պատճառով, որ սա կրկին այն տիրույթում է, որի մեջ ես միտումնավոր չեմ ուզում մտնել:

— Ի դեպ, Բագրատ սրբազանի շարժումը ամեն կերպ փորձ է արվում աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ կապել: Ստվերային կողմ կա՞ այս ամենի մեջ:

— Ո՛չ, չեմ տեսնում: Սա եկեղեցու, հայ մարդու ընդվզումն է, որն ունի շատ հստակ հենք` չենք ուզում գնալ թուրքի երախը: Այդքան բան:

— Ադրբեջանական մամուլը ողողված է լուրերով, թե` Նիկոլ Փաշինյանին հեռացնելու դեպքում` պատերազմ է լինելու: Ի՞նչ կասեք այս մասին:

— Հետեւությունները թողնում եմ մեր քաղաքացիներին եւ կարծում եմ` ամեն ինչ ավելի քան ակնհայտ է:

— Դուք աշխատել եք ՔՊ-ական պատգամավորների հետ նույն գումարման խորհրդարանում: Թերեւս գիտեք նաեւ նրանցից շատերի հոգեբանությունը: Ըստ Ձեզ` նրանց շարքերը կուռ կմնա՞ն, թե՞ կգտնվեն 18-20 պատգամավոր, որոնք անվստահություն կհայտնեն Նիկոլ Փաշինյանին:

— Այո, եղել եմ խորհրդարանի պատգամավոր եւ գործի բերումով ուզած-չուզած շփվել եմ: Ինչ վերաբերում է Ձեր հարցին` թույլ տվեք այն թողնել` առանց մեկնաբանության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում