Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասին, քանի որ այս տրանսֆերն ըստ ավանդույթի քննարկվում է ամեն տրանսֆերային պատուհանի ժամանակ ու այս անգամ գուցե վերջապես ֆրանսիացին համալիրի «արքայական ակումբի» կազմը ազատ գործակալի կարգավիճակով.
«Տրանսֆերի վերաբերյալ հատուկ մեկնաբանություններ չեմ կատարի: Հուսով եմ, որ Մադրիդի «Ռեալը» Մբապեին թույլ կտա մասնակցել Օլիմպիական խաղերին»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Huffpost-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական ակումբն» իր խաղացողներին թույլ չի տա հանգստանալու փոխարեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը մասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին: