«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ սկսվում էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, ակնհայտ էր, թե իրենց ինչպես են պահելու Նիկոլ Փաշինյանը և մնացած նիկոլփաշինյանները, այսինքն՝ քպականները և մատների վրա հաշված սատելիտ «քաղաքական ուժերն» ու անհատները: Նրանց պարագայում ամեն ինչ պարզ է, անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի: Նրանք չունեն կարմիր գծեր, նրանց մտահոգության միակ առարկան իշխանությունն է, այսինքն՝ այն կորցնելու սարսափը: Իսկ կորցնելու բան ունեն: Ընդ որում, խոսքը միայն պատասխան տալու մասին չէ, նշյալների մեծ մասի համար գլխավոր անհանգստությունը բարեկեցությունը կորցնելու վտանգն է: Իսկ Հայրենիք, պետություն, ժողովուրդ հասկացությունները պարզապես երկրորդական, երրորդական հասկացություններ են:

Կրկնենք՝ ֆեյքաշինության հսկայածավալ գործընթացի մեջ մտած, մի մատի հրահանգով «շեֆին» աստվածացնող, ստի ու կեղծիքի հորձանուտ բացած այս «թիմից» որևէ այլ բան սպասել պետք չէ: Շատ ավելի ցավալի է տեսնել նրանց, որոնք Նիկոլ Փաշինյանին դեմ լինելով (կամ գոնե այդպես ցույց տալով)՝ ուղղակիորեն ջուր են լցնում անհայրենիքության ջրաղացին, երբ խայթում, անվանարկում կամ հեգնում են «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու Բագրատ Սրբազանին: Ընդ որում, հաճախ նույնիսկ չճանաչելով վերջինիս, ծանոթ չլինելով նրա անցած ճանապարհին, արած գործերին: Բոլորը պարտավոր չեն ճանաչել նրան, բայց փաստը մնում է փաստ, որ նա առաջնորդում է անհայրենիքության դեմ պայքարը, նա կարողացավ սկսել առաջին հայացքից այլևս անհնար թվացող գործընթաց:

Գործընթաց, որը նաև միասնականության հույսեր է բացել: Ու ցանկացած թեկուզ փոքր «հարված» արդ շարժմանն ու Բագրատ Սրբազանին նշանակում է փայտ դնել անիվների տակ, այսինքն՝ նպաստել անհայրենիքության հաղթանակին: Իսկ այն, որ շարժման ընթացքից իշխանություններն ու նրանց սատելիտները լրջորեն անհանգստացած են, ցույց են տալիս հենց նրանց ջղաձիգ շարժումները, որակումներն ու արձագանքները: Այդպիսին են լինում վախի աչքերը: Հարցրեք ցանկացած հոգեբանի, և նա դա կհաստատի»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում