Նոր շունչ ու նրբաճաշակ մոտեցում՝ Երևանի սրտում
Երևանի սրտում գործող «Մոնարխ» ռեստորանը նոր շնչով ու նորաոճ սպասարկումով օրերս կրկին իր դռները բացեց նրբաճաշակ քիմք ունեցող հաճախորդների համար: Ռեստորանի վերաբացմանը ներկա էին ոչ միայն անվանի հյուրեր, այլ նաև հաճախորդներ, որոնց համար «Մոնարխը» շուրջ 6 տարի դարձել է հարազատ վայր:
2017 թվականին հիմնադրման օրվանից «Մոնարխն» իր շուրջն է համախմբել թե՛ Հայաստանի, թե՛ արտերկի լավագույն մասնագետների: Իր նրբաճաշակ ուտեստներով և յուրահատուկ հյուրընկալությամբ «Մոնարխը» տարիների ընթացքում, գրավելով մեր հայրենակիցների սրտերը, դարձել է հարազատ միջավայր:
Հաջողակ բիզնեսի մտահղացումը պատկանում է «Լինաբդա» ՍՊԸ գործադիր եւ ֆինանսական տնօրեն Ավետիս Աղաբեկյանին, ով կյանքի է կոչել «Մոնարխ» ռեստորանի սեփականատեր Հ. Մանուկյանի լավագույն ռեստորան ունենալու տեսլականը:
Նրանց համագործակցությունից արդեն հաջողակ բիզնեսի օրինակով` քայլ առ քայլ առաջ են ընթացել: Այս ընթացքում Ավետիս Աղաբեկյանը նոր շունչ է հաղորդել հայաստանյան ռեստորանային բիզնեսին` դարձնելով շուկան էլ ավելի մրցակցային ու բարձրորակ:
«Ավետիս Աղաբեկյանի նորովի մոտեցումների ու միջազգային լավագույն ռեստորանների փորձի ուսումնասիրությունների արդյունքում, այսօր «Մոնարխ» ռեստորանը վայելում է հաճախորդների համակրանքը»,- ասում է ռեստորանի սեփականատեր Հ. Մանուկյանը: Այս տարիների ընթացքում «Մոնարխն» ապացուցել է, որ ավելի քան սիրելի և ընտանեկան միջավայր է թե´ Հայաստանի , թե´ արտերկրի անվանի ու սիրված անձանց համար:
«Հիմնական ու առանցքային նպատակն էր ոչ թե Երևանում ունենալ ևս մեկ ռեստորան, այլ՝ դասական ու հայկական մոտիվների միախառնված լուծում ստանալ: Որպեսզի այն լինի թե´ տուն, թե´ ռեստորան, և թե´ հաճելի ժամանցի վայր, որը չունի իր տեսակով երկրորդը»,- ասում է Ավետիս Աղաբեկյանը:
Հաճախորդները գոհունակությամբ են նշում «Մոնարխ» ռեստորանի սպասարկման բարձրորակությունը, և յուրաքանչյուր այցից էլ ավելի հիացած են հեռանում՝ վերադառնալու ակնկալիքով:
Ամփոփելով տարիների գործունեությունը` ռեստորանի տնօրինությունը չի պատրաստվում կանգ առնել այս արդյունքի վրա: Նրանք լիահույս են, որ պարոն Աղաբեկյանի հետ շարունակական աշխատանքը տարեցտարի բարելավելու է «Մոնարխ» ռեստորանի համբավը` բարձր պահելով մրցակցային ոլորտը:
ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

