Ոչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ. Արմեն Բադալյան

Ներքաղաքական

Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն գրում է. «Եթե հարեւան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում եւ սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը: Քաոսից, անարխիայից եւ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար` կարծում եմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության կարեւորությունը, կարող են դիտարկել այս երկրի սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը` օրինական կառավարությանը աջակցելու համար»:

Անդրադառնալով այս հայտարարությանը` «Իրավունք»-ը զրուցել է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ, ով կարծում է, որ թշնամին վտանգ է զգում իշխանափոխությունից:

«Իշխանափոխությունը, կարելի է ասել, թշնամու համար վտանգ է, որովհետեւ նրանք չգիտեն, թե իշխանափոխությունից հետո ով կգա իշխանության գլուխ եւ ինչ քաղաքականություն կիրականացնի: Քանի որ ներկա իշխանության քաղաքականությունն իրենց համար հասկանալի եւ ընդունելի է, ապա նոր իշխանությունը կարող է գալ եւ լրիվ այլ քաղաքականություն իրականացնել, դրա համար փորձում են աջակցել»,- ասաց Բադալյանը

Զրուցակցի խոսքով` շարժման PR «կոմպանյան» լավ է կազմակերպված, իսկ կազմակերպչական մասի վրա կարծում է, որ դեռ աշխատելու տեղ կա:

«Ոչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ, դա բազմաթիվ հանգամանքներից է կախված` ունի՞ արտաքին աջակցություն կամ` չունի, ի՞նչ ձեւով կիրականացվի կազմակերպչական գործունեությունը եւ այլն: Այդ ամենը կախված է տարբեր հանգամանքներից, գողծողություններից, որն այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել, թե հաջողել է: Իշխանական կողմի արձագանքն էլ չեմ կարող ասել, իրենց հետ չեմ շփվում, իրենք լուսանկարներ են հրապարակում գրությամբ, բայց արդյոք վախեցած են, թե` ոչ, չեմ կարող ասել», - նշեց քաղտեխնոլոգը:

Բադալյանի խոսքով` շարժման աճը կախված է աշխատանքի որակից, որակ կապահովեն` կաճի, որակ չեն ապահովի` կմարի:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում