Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան

Հանդիպում

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` մայիսի 7-ին նախանշված երդմնակալության արարողությանը, ինչը վերահաստատեց նաեւ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ասուլիսի ժամանակ: Անդրադառնալով այս թեմային` «Իրավունք»-ը զրուցել է «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության հեղինակ, պատմաբան, ռազմական փորձագետ, քաղաքագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։ Ըստ Հակոբյանի, Հայաստանի պաշտոնական քաղաքական կուրսը փոխվել է 2018թ.-ից:

«Իշխանափոխությունից հետո, չնայած այն բազում հավաստիացումներին, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել, մի շարք քայլեր ակնհայտ են դարձնում, որ ՀՀ-ի պաշտոնական կուրսը փոխվել է։ Այստեղ ի նկատի ունեմ հակառուսական «հարձակումները»՝ «Հարավկովկասյան երկաթուղի», Խաչատուրովի գործ, ՀԱՊԿ եւ այլն»,- ասաց Հակոբյանը

Զրուցակցի խոսքով՝ ՀՀ-ում պատասխանատու պաշտոնների եկան մարդիկ, որոնք իրենց բնույթով արեւմտամետ էին։

«Սկզբի տարիներին փորձում էին, այսպես ասած, մանեւրել, թե ընդհանուր կուրսը չի փոխվել, իսկ 2020թ.-ի ողբերգական պատերազմից հետո եւ 2021թ.-ից այնքան ծանր էր իրավիճակը, որ այդ ամենը չէր երեւում։ Այժմ կարելի է ասել թվացյալ ստաբիլություն կա, եւ արդեն այդ ամենը պարզ երեւում է։ Հայաստանի քաղաքական կուրսը դեպի Արեւմուտք է, սա արդեն ժխտել չենք կարող։ Հենց այս լույսի ներքո պետք է նայել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը ներկա չգտնվելը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելը»,- ընդգծեց Հակոբյանը

Մհեր Հակոբյանի գնահատմամբ` եթե արեւմտյան այս ուղղվածությունը շարունակվի, չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական բախումները:

«Մի կողմից այս պահին Արեւմուտքը ռազմաքաղաքական առումով ուժեղ է եւ, ընդհանուր առմամբ` արժեքաբանական համակարգով էլ ավելի առաջադեմ եւ ավելի է համապատասխանում մեր առաջնահերթություններին, բայց մյուս կողմից էլ սա Ռուսաստանի ազդեցության գոտին է։ Բացառված չէ, որ կսկսվի Արեւմուտք-Ռուսաստան մեծ առեւտուրը` Ուկրաինայի կոնֆլիկտի ավարտից հետո, իսկ Ուկրաինայի կոնֆլիկտի ավարտը մոտենում է։ Այս պարագայում բացառված չէ, որ Արեւմուտքը մեզ զիջի Ռուսաստանին` Ուկրաինայում կամ այլ ճակատներում ինչ-որ բան ստանալու փոխարեն։ Ռուսաստանը ատամներով է կառչել այս դիրքերից եւ թույլ չի տալու, որպեսզի իրեն դուրս մղեն»,- եզրափակելով խոսքը` շեշտեց մեր զրուցակիցը:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)