Պուտինի թուրքական այցը չի ուշանա

Վերլուծություն

ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վի նա­խօ­րեին ար­ված հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=282942&l=am) շար­քում, բա­ցի Նի­կո­լի մոս­կով­յան այ­ցից, կա­յին նաեւ այլ դե­տալ­ներ, ո­րոնք ­Հա­յաս­տա­նի հա­մար լուրջ հե­տաքրք­րութ­յուն ներ­կա­յաց­նում են: Խոս­քը` Պու­տի­նի` Թուր­քիա կա­տա­րե­լիք այ­ցի մա­սին է, ո­րի մա­սին տե­ւա­կան ժա­մա­նակ խոս­վում է, բայց ա­նընդ­հատ հե­տաձգ­վում է: Այս այ­ցը կա­րե­ւոր է նաեւ նրա­նով, որ, ըստ նախ­նա­կան խո­սակ­ցութ­յուն­նե­րի, այդ հան­դիպ­ման օ­րա­կար­գա­յին հար­ցե­րից է լի­նե­լու նաեւ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ի­րա­վի­ճա­կը, ընդ ո­րում, ինչ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին ե­րեք խո­շոր երկր­նե­րի՝ ՌԴ-ի, Ի­րա­նի եւ Թուր­քիա­յի, այն­պես էլ տա­րա­ծաշր­ջա­նա­յին վեց­յա­կի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում:

­Թե ինչ են նման քննար­կում­նե­րը են­թադ­րում, դեռ կհաս­նենք: Մինչ այս, ֆիք­սենք՝ Ու­շա­կո­վը փաս­տեց, որ այդ այ­ցը, ո­րը նա ներ­կա­յաց­րեց, որ­պես «ՌԴ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րից», օ­րա­կար­գում է, ա­վե­լին՝ «Այն պատ­րաստ­վում է, սա­կայն կոնկ­րետ ժամ­կետ­ներ դեռ հա­մա­ձայ­նեց­ված չեն»: Այ­սինքն, ըստ նախ­նա­կան փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րի, ե­րեկ կա­յա­ցած երդմ­նա­կա­լութ­յու­նից հե­տո Պու­տի­նի ա­ռա­ջին օ­տա­րերկր­յա այ­ցը կկա­տար­վի Չի­նաս­տան եւ ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս: Են­թադր­վում է նաեւ, որ դրան կհա­ջո­ր­դի այ­ցը Թուր­քիա, եւ կան նաեւ նախ­նա­կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ միա­ժա­մա­նակ Պու­տի­նը կա­րող է մեկ­նել նաեւ Ի­րան:

Ի­հար­կե, թուր­քա­կան այ­ցը բազ­մապ­րո­ֆիլ է. Մոսկ­վան եւ Ան­կա­րան տար­բեր սրութ­յան հար­ցեր ու­նեն ինչ­պես ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, այն­պես էլ` Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հայտ­նի խնդիր­նե­րի: Եվ այս բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րի հետ կապ­ված ա­ռանց­քա­յին է մնում մեկ էա­կան հարց՝ ի վեր­ջո, ո՞ր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դաշ­տում է գոր­ծում Թուր­քիան, ո­րը դեռ տե­սա­նե­լի հար­թա­կում շա­րու­նա­կում է գոր­ծել «եր­կու ա­թո­ռի վրա աշ­խա­տե­լու» սկզբուն­քով, սա­կայն ներ­կա գլո­բալ ի­րա­վի­ճա­կում ու­նի վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման հե­ռան­կար: Ա­ռա­վել եւս, որ Թուր­քիա­յում, ըստ էութ­յան, ստեղծ­վել է եր­կիշ­խա­նութ­յան նման մի բան: Էր­դո­ղա­նը թե­եւ մնում է նա­խա­գա­հա­կան ա­թո­ռին, սա­կայն զի­ջեց տե­ղա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, ընդ ո­րում, զի­ջեց ու­ժե­րին, ո­րոնք ա­րեւմտ­յան վեկ­տո­րին թեք­վա­ծի հա­մա­րում ու­նեն: Իսկ դա, բնա­կա­նա­բար, հա­վել­յալ ճնշում է Էր­դո­ղա­նի վրա՝ ա­րեւմտ­յան հար­թա­կից ա­վե­լի կախ­ված վի­ճա­կում հայտն­վե­լու հա­մար, ո­րը միայն ա­վե­լաց­նե­լու է հա­կա­սութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի ուղ­ղութ­յամբ: Եվ մյուս կող­մից, տա­րա­ծաշր­ջա­նում բուռն թափ է հա­վա­քել ռուս-ի­րա­նա­կան դաշ­նութ­յու­նը, ուր որ է կստո­րագ­րեն ռազ­մա­­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին մասշ­տա­բա­յին պայ­մա­նա­գիր: Կա նաեւ այս թե­ւին ուղղ­ված Չի­նաս­տա­նի գոր­ծո­նը, վեր­ջա­պես, բուռն ա­ճի մեջ է ԲՐԻՔՍ-ը, որն ար­դեն այս պա­հին ա­ռաջ է ան­ցել ա­րեւմտ­յան յոթն­յա­կից, եւ այդ տար­բե­րութ­յու­նը գնա­լով միայն ա­ճե­լու է: Եվ այս­պես շա­րու­նակ, եւ այդ ա­մենն իր հեր­թին է գոր­ծոն եւ լրջա­գույն գոր­ծոն, ո­րն Էր­դո­ղա­նին քա­շում է դե­պի, այս­պես ա­սած, ա­րե­ւել­յան հար­թակ:

Ա­հա մո­տա­վո­րա­պես այս պատ­կերն է, եւ շրջա­նառ­վում է այն հիմ­նա­կան փոր­ձա­գի­տա­կան թե­զը, որ Պու­տինի այ­ցի շրջա­նակ­նե­րում հենց այս գլո­բալ հար­ցե­րին է, որ պետք է փոր­ձեն լու­ծում­ներ գտնել:

Ա­հա այս ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կում էլ ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում սկսել է շատ ա­վե­լի «ծանր» դառ­նալ կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը: Խո­շոր հաշ­վով փաս­տը, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը տե­ղա­փոխ­վում է ղա­զա­խա­կան հար­թակ, եւ այս­տեղ ար­դեն վա­ղը տե­ղի է ու­նե­նա­լու Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դի­պում, ար­դեն իսկ ցու­ցիչ է, որ ռուս-թուր­քա­կան սրա­ցում­ներն ա­մե­նե­ւին էլ բա­ցա­ռել պետք չէ: Ղա­զախս­տա­նը, ի­հար­կե, ԵՏՄ եւ ՀԱՊԿ ան­դամ է, Տո­կաե­ւը նույ­նիսկ ներ­քին հար­թա­կում փոր­ձում է քա­րո­զել, որ պետք չէ գնալ հա­կա­ռու­սա­կան սրա­ցում­նե­րի՝ ուկ­րաի­նա­ցում չստա­նա­լու հա­մար: Բայց մյուս ի­րո­ղութ­յունն էլ մնում է այն, որ Ղա­զախս­տա­նում եւ հատ­կա­պես այդ երկ­րի տնտե­սութ­յան ա­ռանցք հան­դի­սա­ցող նավ­թա­յին հա­մա­կար­գում էա­կան է «մա­քուր» ա­րեւմտ­յան կա­պի­տա­լի դե­րը, ո­րի հա­մար էա­կան խնդիր է Ռու­սաս­տա­նը շրջան­ցող ար­տա­հան­ման ու­ղի­նե­րի հար­ցը, եւ ներ­կա­յիս կով­կաս­յան ի­րո­ղութ­յուն­նե­րը դրա հա­մար նպա­տա­կին հաս­նե­լու ռեալ շանս են: Նույն կա­պի­տալն ակ­տիվ դիր­քե­րում է Ադր­բե­ջա­նում, Թուր­քիա­յում, եւ այն, որ ղա­զա­խա­կան այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րի ֆո­նին նո­րից ակ­տիվ փուլ է մտել Թուր­քիա-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան-­Կենտ­րո­նա­կան Ա­սիա կամ «Մի­ջին մի­ջանց­քի» հար­ցը, դա եւս օ­դից չի ըն­կել:

Այս­պի­սով, ե՞րբ կլի­նի Պու­տի­նի թուր­քա­կան այ­ցը, նման գլո­բալ հար­ցե­րում ի՞նչ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի կգան կամ չեն գա: Պա­տա­հա­կան չէ, որ այդ ա­մե­նը Մոսկ­վան հա­մա­րում է ա­ռաջ­նա­հեթ օ­րա­կար­գա­յին, թե­րեւս հաշ­վի առ­նե­լով նաեւ այս պա­հին մեր տա­րա­ծաշր­ջա­նում ակ­տի­վո­րեն ձե­ւա­վոր­վող ի­րո­ղութ­յու­ննե­րը: Եվ նման է, որ այս զար­գա­ցում­նե­րին պետք է սպա­սել ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում