Ստեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդները

Հանդիպում

Հնարավո՞ր չէր արագ լուծել Արցախի հարցը, որ չտեւեր այսքան երկար ու չհասներ մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ օկուպացված Արցախի նախկին ԱԳՆ նախարար Կարեն Միրզոյանից, ով այսպես արձագանքեց.

-Արագ լուծումները, իհարկե, լավ բան են եւ արժե դրանց ձգտել, բայց արագ լուծումները, շատ հաճախ բերում են նաեւ երկարատեւ բացասական հետեւանքների: Աշխարհում կան շատ երկարատեւ հակամարտություններ, որոնք չեն խանգարում նրանցում ընդգրկված երկրներին ունենալ իրենց ուրույն զարգացման ուղին, ունենալ իրենց ուրույն ապագան:

Այսօր Արցախի հայաթափումը, ՀՀ սահմաններին կախված օրհասական վտանգը, եթե ոմանց թվում է, որ դա հարցի վերջնական լուծում է, չարաչար սխալվում է: Հակառակը, դա  նոր, ավելի խորը, ավելի ծանր հետեւանքներով հակամարտության արգասիք է: Եթե ոմանց թվում է, որ արցախահայությանը տեղահանելով եւ զրկելով իրենց պատմական հայրենիքից հնարավոր է փակել Արցախի հարցը, չարաչար սխալվում են: Հակառակը, ստեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդները:

-Պարոն Միրզոյան, չե՞ք կարծում, որ միջազգային հանրության տեսանկյունից Արցախի հարցը այլեւս  փակված է:

-Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը այդքան անհեռատես ու հիմար է, որ չի հասկանում, որ խաղաղության դարաշրջանի մասին սոսկ դեկլարատիվ հայտարարություններով հնարավոր է լուծում գտնել ինչ-ինչ հակամարտության: Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունն ընդհանրապես աչք է փակել Արցախի ժողովրդի տառապանքների վրա: Այլ բան է, որ այսօր տեսնելով ՀՀ իշխանությունների կրավորական  կեցվածքը, պարզ է, որ միջազգային հանրությունը նախընտրում է գնալ ավելի թեթեւ ճանապարհով, ավելի փոքր դիմադրողականության ճանապարհով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում