«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆ

Սպորտ

 Վերջերս Հայաստանի Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը հայրենիք վերադարձավ Խորվաթիայի Պորոշ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից։ Մեր մարզիկները նվաճել են 5 մեդալ 3 արծաթե և 2 բրոնզե։ Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել ու արծաթե մեդալ նվաճել 51 կգ Դավիթ Սաֆարյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր 92+քաշային Միսակ Տեպանյանը ։Իսկ բրոնզե մեդալի են արժանացել Էրիկ Առստամյանը /Արցախցի /և Լուսյա Ավետիսյանը։

Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ Բռնցքամարտի Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, այս առաջնությունում արծաթե մեդալ նվաճած ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.

- Հանդես եկա 92 կգ քաշային կարգում։ Ընդհանուր երեք մենամարտ ունեցա։ Մեկնարկային մենամարտի ժամանակ 4-1 հաշվով հաղթեցի Իտալիայի ներկայացուցչին, որը բավականին փորձառու, ուժեղ հակառակորդ էր։ Երկրորդ մենամարտում մրցակիցս ազգությամբ ուկրաինացի էր, նրան էլ հաղթեցի բացարձակ առավելությամբ 5-0 հաշվով։ Իսկ ահա եզրափակչում մենամարտեցի Անգլիայի ներկայացուցչի հետ, ոսկե մեդալին շատ մոտ էի, ափսոս, հաղթանակը տվեցին մրցակցիս, կարող էին և ինձ տալ, քանի որ մրցավարները որոշ չափով անարդար վերաբերվեցին, բացահայտ երևում էր, որ ես եմ հաղթել։

- Շնորհակալություն, Դավիթ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում