Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. Փաստաբան

Հանդիպում

Տավուշում արդեն տասը օրից ավելի է՝ ինչ բողոքի ակցիաներ են, Հայաստանի տարբեր մարզերում էլ տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ ճանապարհներ են փակվում, նաև մայրաքաղաք Երևանում։ Երեկվանից էլ քայլերթ է մեկնարկել Տավուշից, որը Երեւանում կլինի մայիսի 9-ին։ Ի՞նչ զարգացումների կարելի է սպասել հարցին անդրադարձել է փաստաբան Նորայր Նորիկյանը, նախ ընդգծելով.

– Պետք է հասկանանք հետևյալը, որ տեղի ունեցողը հակասահմանադրական գործընթաց է, որ գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից, իրականացնում է մի գործընթաց, որի վերաբերյալ հենց իրենք իրենց հայտարարության մեջ նշում են, որ մինչև հուլիսի մեկը նոր պետք է ընդունեն Սահմանազատման, սահմանագծման կանոնագիրքը։ 

Սա ամբողջովին հակասահմանադրական, հակաօրինական գործընթաց է ինչ-ինչ ակնկալիքներով, որի դրսևորումները չգիտենք, թե ինչպիսին են լինելու։ Այս առումով ժողովրդական հուզումները, դժգոհությունները ես շատ նորմալ եմ համարում, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ իրենց կարծիքն են արտահայտում իրականացվող գործընթացի վերաբերյալ։ Թե ինչ կլինի՝ չենք կարող ասել, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը ողջունում է կողմերի միջև այս գործընթացը։ 

Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այն խաղադրույքը, որը դրված է տարածաշրջանի վրա, կարող է անկանխատեսելի ելք ունենալ։ Նիկոլ Փաշինյանը հիմա սկսել է մի գործընթաց, երբ փորձում է ամեն գնով խաղաղություն կորզել, որպեսզի ժողովրդին ցույց տա, որ բոլոր զոհողությունների, կորուստների գինը հենց այդ խաղաղությունն էր։ 

Բայց ես հեռու եմ այն մտքից, որ այս գործողություններով մենք գնում ենք խաղաղության, որովհետև սա միակողմանի զիջում է, ու Ադրբեջանը քայլ առ քայլ լուծում է իր առջև դրված ռազմավարական խնդիրները: Սա չի բերելու տևական խաղաղության, ճիշտ հակառակը՝ նրանց հիմնական նպատակը Սյունիքն է: Հիմա իրենք Տավուշում կստանան իրենց ուզածը՝ չտալով ոչինչ, նույնիսկ եթե այս գործընթացը վիժեցվի էլ, միևնույն է, նրանք Տավուշում արդեն քանդեցին մեր պաշտպանական գիծը, ստացան դիրքային առավելություններ, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ Հայաստանի դեմ պայքարում։ 

Հետևաբար, ես գտնում եմ, որ այն, ինչ հիմա իրականացվում է, չափից դուրս փխրուն ու վտանգավոր գործընթաց է, որը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ մեր երկրի համար։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում