Ի՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է

Տեսանյութեր

«Իրավունք» թերթի լրագրողը տեսակցել է արդեն 17 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻՆ, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում, եւ նրան թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան:

— Պարոն Նիկոլյան, արդեն երկու շաբաթն էլ լրացավ Ձեր հացադուլի: Ինչպե՞ս է Ձեր ինքնազգացողությունը հիմա:

— Մարմինս արդեն սովոր է, առաջին անգամ չէ իմ կյանքում, որ հացադուլ եմ անում: Ժամանակին Ֆրանսիայում էլ եմ արել եւ հասել եմ նպատակիս: Բայց հիմա Հայաստանի իշխանությունը շատ մեծ սխալ է անում իմ հանդեպ: Համոզված եմ, որ իմ մուտքն արգելում են Հայաստան, որովհետեւ երկու ամիս առաջ եղել եմ Ոսկեպարում եւ, որպես լրագրող, ռեպորտաժներ եմ արել այնտեղից` ո՛չ ավել, ո՛չ պակաս իմ գործն եմ արել: Ու ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանի Ազգային անվտանգությունը, իմ փաստաբանին պատասխանելով հանդերձ, միեւնույն ժամանակ, չի պատասխանում: Նրանք միայն նշում են, որ ես կարող եմ շատ մեծ վտանգ լինել ազգի համար: 57 տարեկան հիվանդ ու հաշմանդամ մարդ եմ, չեմ հասկանում` ինչո՞վ կարող եմ վտանգավոր լինել: Չեմ դադարեցնի հացադուլս` մինչեւ իրենք չասեն` ի՞նչ ունեն իմ դեմ, ի՞նչ հիմքով ինձ թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան, երբ 1988-ի երկրաշարժից սկսած միշտ եկել եմ ու գնացել: Պարզ է, որ հիմքեր չկան, ինձ թվում է` սա քաղաքական որոշում է: Անգամ Ֆրանսիայում էլ փորձում էին իմ մուտքը փակել դեպի ինքնաթիռ:

— Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ որեւէ արձագանք չկա առնվազն Ֆրանսիայի դեսպանատնից: Չէ՞ որ Դուք Ֆրանսիայի քաղաքացի եք:

— Ֆրանսիայի հյուպատոսը պարտավոր է առնվազն գալ եւ այցելել ինձ: Ու նա ուզում է գալ, բայց հրաման է ստացել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինիի կողմից, որը նրան արգելում է այցելել ինձ, ինչը շատ ցավալի է:

— Երեւի տեղյակ եք, որ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Կիրանցից քայլերթ է մեկնարկել դեպի Երեւան: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ճիշտն ասած, չեմ զարմանում: Երկու օր առաջ սրբազանն ինձ հետ խոսել է հեռախոսով: Ինձ թվում է` սա լինելու մի նոր Հայաստանի առաջին քայլը: Ես զարմանում եմ, որ ժողովուրդը մինչեւ այսօր այդքան քիչ է հետաքրքրվել այս երկրի ապագայի համար: Հիմա ամեն օր իրավիճակ է փոխվում, չգիտեմ` ինչ կլինի, ապագան ցույց կտա մայիսի 9-ին ինչ-որ բան կփոխվի, թե` ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում