ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ
Սպորտ
Երեկ, մայիսի 3-ին Ստոկհոլմում /Շվեդիա / մեկնարկել է Ուշուի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը, որին մասնակցել են նաև մեր երկրի մարզիկները։ Մրցումային առաջին օրը մեր մարզիկները փայլուն են հանդես եկել նվաճելով 4 ոսկե ու 1 բրոնզե մեդալ։ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, վաղաժամ փայլուն հաղթանակ է տոնել ադրբեջանցի մրցակցի Էլչին Էմինովի հանդեպ ու հասել մինչև 65 կգ քաշայինների մեծահասակների կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Վարդանյանը կմենամարտի Շվեդիայի ներկայացուցչի հետ։ Ոսկե մեդալ են նվաճել նաև ԱՐՍԵՆ ԲԱՂՐՅԱՄԸ 60 կգ 18 տարեկանների, ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ 52 կգ և ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ 65 կգ, իսկ բրոնզե մեդալ է նվաճել ԳԵՎՈՐԳ ԵՐԻՑՅԱՆԸ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=282679&l=am/