«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ The Moscow Times-ի հետ զրույցում Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն ասել էր, թե ԼՂՀ նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Ադրբեջան են տեղափոխվել բառացիորեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում և գտնվել են ռուսական պաշտպանության ներքո»։ Այս հայտարարությանն անդրադարձել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլ յանը՝ որոշ մանրամասներ հրապարակելով Արցախի ղեկավարների պատանդառման մասին: Ի մասնավորի, նա նշել է, թե՝ այո, բոլորը եղել են բազայում: «Բայց որևէ մեկին ռուսական բազայից չեն տարել:

Նրանց համոզել են մնալ բազայում, չլքել այն: Կա վկա, գեներալ, Արցախի հերոս, որն ասել է՝ եթե գնացիք, հետ չեք դառնալու: Բայց ոչ, ինչ-որ մեկը նրանց համոզել է, գնացել են Ստեփանակերտ»,-ասել է Իսագուլ յանը՝ հավելելով, թե չի նշի այն մարդու անունը, որը նրանց տարել է: Ըստ Իսագուլ յանի, 40-45 րոպե հետո եկել են ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետևից: «Ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությունն ու աշխատակիցները Դավիթին ևս առաջարկում են չհեռանալ, մնալ բազայում, բայց վերջինս նույնպես գնացել է: Ճաշել են, բիլիարդ խաղացել: Եվ այնտեղից, ուր նրանք գնացել են, ձերբակալել են ու տարել»,-նշել է Գառնիկ Իսագուլ յանը: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ապա, ըստ Իսագուլ յանի, սա ավելի վատ պատմություն է: «Շահրամանյանը գիտի, զարմանում եմ, որ լռում է:
Արայիկն ուղղակի առևտուր է որոշել անել. ուզում էր գնալ և վաճառել գինու գործարանը, ռուսները նրան էլ են փորձել ետ պահել Ստեփանակերտ գնալու մտքից, հրաժարվել է, ասել՝ էնտեղ 10 միլիոն դոլարի կոնյակ կա, ու, երբ գնացել է գործարան, հենց էնտեղ իրեն կալանավորել են»,-ասել է Իսագուլ յանն ու հավելել՝ ի՞նչ կապ ունի այստեղ ռուսական ռազմաբազան: Ի դեպ, Իսագուլ յանի նշած անձի հետ կապված, որի անունը նա չի տվել, տարբերակներ են շրջանառվում, այդ թվում՝ Տելեգրամ ալիքներով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե, ի վերջո, ինչ է կատարվել այդ օրերին, գուցե թե այդ մասին մի օր պատմեն հենց ականատեսները»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում