Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից

Վերլուծություն

Ա­հա Հա­յաս­տա­նի շուրջ ծա­վալ­վող այս ի­րա­վի­ճա­կում էլ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=282626&l=am) վրա­ցա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը ե­կան հու­շե­լու, որ Ա­րեւ­մուտքն ի­րոք ներ­կա փու­լում ա­մեն ինչ ա­նում է Հա­րա­վա­յին Կով­կա­սում պայթ­յուն ա­ռաջ բե­րե­լու հա­մար: Բայց որ­քա­նո՞վ կստաց­վի, այլ հարց է:

­Նախ, թե­րեւս ար­դեն բո­լորն են պարզ տես­նում, որ Ա­րեւ­մուտ­քը կանգ­նած է Վ­րաս­տա­նը ձեռ­քից բաց թող­նե­լու շե­մին: Պետք էր վրա­ցի­նե­րի մի­ջո­ցով հա­կա­ռու­սա­կան երկ­րորդ ճա­կատ բա­ցել, միա­ժա­մա­նակ «պայ­թեց­նել» հա­յաս­տան-ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յու­նը, եւ դա լավ հնա­րա­վո­րութ­յու­ններ կբա­ցեր ռուս­նե­րին նաեւ ուկ­րաի­նա­կան հար­թա­կում հար­վա­ծե­լու հա­մար: Բայց պաշ­տո­նա­կան Թ­բի­լի­սին դեմ գնաց՝ չցան­կա­նա­լով հա­նուն ա­րեւմտ­յան շա­հե­րի սե­փա­կան եր­կի­րը ոչն­չաց­նել: Ու միա­ժա­մա­նակ, ԱՄՆ-ից ե­կող հսկա­յա­կան ճնշու­մա­յին ռիս­կե­րը նվա­զեց­նե­լու հա­մար օ­րա­կարգ բե­րե­ցին եւ ըն­դու­նե­ցին «Օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րի» մա­սին հայտ­նի օ­րի­նա­գի­ծը: Այն ամ­ենը, ինչ կա­տար­վում է դրա ֆո­նին, ի­հար­կե, մեկ ա­նուն ու­նի՝ ա­րեւմտ­յան «գու­նա­վոր հե­ղաշր­ջում»: Բա­նը հա­սավ մի­չեւ Պետ­դե­պար­տա­մեն­տի բա­ցա­հայտ սպառ­նա­լի­քին, թե՝ այդ օ­րի­նա­գի­ծը, վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­կաա­րեւմտ­յան հռե­տո­րա­բա­նութ­յու­նը սպառ­նում են Վ­րաս­տա­նի եվ­րատ­լանտ­յան ին­տեգր­մա­նը: «Այդ օ­րի­նա­գի­ծը եւ «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քի» հա­կաա­րեւմտ­յան հռե­տո­րա­բա­նութ­յու­նը Վ­րաս­տա­նը վտան­գա­վոր հե­տա­գիծ են դուրս բե­րում։ Վ­րաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը եւ գոր­ծո­ղութ­յուն­ներն ան­հա­մա­տե­ղե­լի են դե­մոկ­րա­տա­կան ար­ժեք­նե­րի հետ, ո­րոնք ըն­կած են ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ան­դա­մակ­ցութ­յան հիմ­քում եւ այդկերպ սպառ­նա­լի­քի տակ են դնում դե­պի եվ­րատ­լանտ­յան ին­տեգ­րա­ցիա Վ­րաս­տա­նի ճա­նա­պար­հը»:

Այն, որ նման սպառ­նա­լիք­նե­րի կող­քին հենց ԱՄՆ-ն­ ու­նի նման օ­րենք, որ այս պա­հին բա­ռա­ցիո­րեն մա­հակ­նե­րով ջար­դում են ըն­դա­մե­նը Պա­ղես­տի­նի ան­կա­խութ­յուն պա­հան­ջող ու­սա­նող­նե­րին եւ այլն, ի­հար­կե, հեր­թա­կան ան­գամ ի ցույց է դնում ա­րեւմտ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան ծայ­րա­հեղ եր­կա­կի մա­կար­դա­կը: Եվ վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­ներն էլ ու­շադ­րութ­յուն չդարձ­նե­լով այդ հո­խոր­տանք­նե­րին, պար­զա­պես ցրում են հա­կա­պե­տա­կան ցույ­ցե­րը, դրա­նով նաեւ ի ցույց դնե­լով ար­դեն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում: Ա­վե­լի ճիշտ, վրա­ցի­նե­րը, ինչ­պես 100 տա­րի ա­ռաջ, այս ան­գամ էլ ճիշտ պա­հին կռա­հել են, որ աշ­խար­հը գնում է նոր շրջա­դար­ձի, եւ հար­մար­վում են այդ նոր ի­րո­ղութ­յուն­նե­րին: Ա­սենք, դա­տե­լով այդ նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի հիմ­նա­կան ին­դի­կա­տոր դար­ձած ուկ­րաի­նա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րից, այդ փո­փո­խութ­յուն­նե­րը տես­նե­լը պար­զա­պես հնա­րա­վոր չէ:

Իսկ ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին պատ­կե­րը հե­տեւ­յալն է: Ինչ­պես եւ են­թադր­վում էր, Դո­նեց­կի ռազ­մա­ճա­կա­տի կենտ­րո­նա­կան հատ­վա­ծում ռու­սա­կան ու­ժե­րը, գրա­վե­լով Օ­չե­րե­տի­նո բնա­կա­վայ­րը, դուրս են ե­կել օ­պե­րա­տիվ տի­րույթ՝ սկսե­լով հար­ձակ­վել միան­գա­մից բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով: Միա­ժա­մա­նակ, ռուս­նե­րը շա­րու­նա­կում են ակ­տի­վաց­նել հա­ջորդ ա­ռան­քա­յին հատ­վա­ծը՝ Չա­սով Յա­րի ուղ­ղութ­յու­նը՝ սկսե­լով թե­ւա­յին ակ­ցան­նե­րի մեջ վերց­նել այս ա­ռանց­քա­յին քա­ղա­քը: Ու ար­դեն այս ի­րա­վի­ճա­կում Կիե­ւի հիմ­նա­կան խնդիրն այն չէ, որ նո­րա­նոր տա­րածք­ներ են հանձ­նում: Այլ, որ այս ճեղ­քու­մա­յին ուղ­ղութ­յուն­նե­րում մի կերպ դի­մադ­րե­լու հա­մար նե­տում են ստրա­տե­գիա­կան ռե­զերվ­նե­րը, է­լի­տար ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, եւ, դա­տե­լով տե­ղե­րից ե­կող տե­սան­յու­թե­րի, կրում են հսկա­յա­կան կո­րուստ­ներ: Այ­սինքն, ար­դեն գրե­թե մին­չեւ վերջ մաղ­վում են լա­վա­գույն ու­ժե­րը, ո­րոնց փո­խա­րի­նել, ինչ­քան էլ, որ Ա­րեւ­մուտ­քից զենք ստա­նան, չեն կա­րող: Ու սա այն դեպ­քում, երբ հենց նույն ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն են սկսել ա­մե­նօր­յա ռե­ժի­մով խո­սել, որ ա­մե­նա­մոտ օ­րե­րին ռուս­նե­րը նաեւ Խար­կո­վի ուղ­ղութ­յամբ նոր ճա­կատ կբա­ցեն: Ընդ ո­րում, այդ խո­սակ­ցութ­յուն­նե­րի լրջութ­յան մա­սին է վկա­յում այն, որ այդ հսկա­յա­ծա­վալ գո­տի­նե­րից զանգ­վա­ծա­յին է­վա­կո­ւա­ցիա է ի­րա­կա­նաց­վում:

Այս ի­րա­վի­ճա­կում Ա­րեւ­մուտ­քին շատ քիչ տար­բե­րակ­ներ են մնում՝ մասշ­տա­բա­յին պար­տութ­յու­նից խու­սա­փե­լու հա­մար: Զենք տա­լիս են, բայց օ­գու­տը քիչ է. այդ զենքն օգ­տա­գոր­ծող­ներ պատ­րաս­տե­լու հա­մար եր­կար ա­միս­ներ են պետք: Կա­րող են Մակ­րո­նի ա­սա­ծի պես՝ սե­փա­կան զոր­քերն ու­ղար­կել Ուկ­րաի­նա: Բայց դա կդառ­նա Եր­րորդ աշ­խար­հա­մարտ:

Ա­հա այս ֆո­նին, թե­րեւս մեծ հաշ­վարկ­ներ են կա­պել կով­կաս­յան հար­թա­կում բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով երկ­րորդ ճա­կատ բա­ցե­լու հետ: Բայց ե­թե ոչ նի­կոլ­յան ռե­ժի­մը, ա­պա գո­նե Ադր­բե­ջանն ու Վ­րաս­տա­նը լավ են հաս­կա­նում դրա հե­տե­ւանք­նե­րը: Ռու­սաս­տա­նը ռե­զերվ­ներ ու­նի նաեւ այս ուղ­ղութ­յամբ գոր­ծե­լու հա­մար: Գու­մա­րած, Ի­րա­նը հաս­տատ պա­սիվ չի մնա: Թուր­քիան, թեեւ ո­րոշ հա­յացք­ներ գցում է դե­պի Ա­րեւ­մուտք, բայց իր հեր­թին ակն­հայ­տո­րեն գե­րա­դա­սում է Եր­րորդ աշ­խար­հա­մար­տից հե­ռու մնալ:

­Մի խոս­քով, այս ընդ­հան­րա­կան վի­ճա­կում ա­մեն բան շա­րու­նա­կում է կախ­ված մնալ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նից: Կ­կա­րո­ղա­նա՞ն ռուս­նե­րը ներ­կա տեմ­պե­րը պահ­պա­նել, դա մե­ծա­պես կազ­դի նաեւ կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի տրա­մադ­րութ­յուն­նե­րի վրա: Ա­մեն դեպ­քում, ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ ա­մե­նավճ­ռա­կան փու­լը սկսված է:

https://iravunk.com/sim/?p=282628&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը