Հայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունք TV»-ի հյուրն է Համահայկական գրողների միության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավար ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ:

— Պարոն Ափինյան, մոտենում է Եռատոնը: Այսքան հերոսական ազգ լինելով հանդերձ՝ ինչո՞ւ ենք մենք այսօր պարտվողի հոգեբանությամբ:

— Այո, մայիսի 9-ը հաղթանակի օրն է՝ մեր ժողովուրդը պետք է այսօրվա նեղություններին չտրվի եւ հիշի, որ ինքը հաղթող ժողովուրդ է՝ ոչ միայն Արցախյան առաջին պատերազմում հաղթանակեց, այլեւ հաղթանակ տարավ Հայրենական մեծ պատերազմում: Դա սքանչելի հաղթանակ էր՝ մարշալներ, գեներալներ, բազմաթիվ հերոսներ տվեց հայ ժողովուրդը ռազմի դաշտում: Այդ ամեն ինչը անհետ չի կորչի: Շատ կարեւոր է, թե ինչ գաղափար է դրվում ժողովրդի առջեւ: Ժողովրդի առջեւ դրվեց` մենք պարտվել ենք գաղափարը: Ես դրան երբեք չեմ հավատացել: Մենք չենք պարտվել: Պատմությունը կորոշի ինչ է տեղի ունեցել: Ինչպե՞ս կարող է պարտվել մի ժողովուրդ, որը մի քանի անգամ շատ հակառակորդին վնաս է տվել զինական ուժի տեսակետից: Մեր 5 հազար հերոսացած առյուծները սատկացրին տասնյակ հազարավոր ասկյարների։ Այդ ի՞նչ պարտվող ժողովուրդ ենք, որը 50 հազար ասկյար է կոտորում ռազմի դաշտում: Եվ շատ կարեւոր է, որ հանրային կյանքը կարգավորող լրագրողները խոսեն այն հզոր ուժի մասին, որ մեր ժողովուրդն ունի: Մենք չենք կռվել մեկ պետության դեմ: Դա բոլորը գիտեն՝ մենք կռվել ենք 5-6 պետության դեմ: Կռվել ենք հերոսաբար ու հաղթել ենք: Սա ես ասում եմ, որ մեր ժողովուրդը հաղթանակի այս օրերին հիշի ու երբեք չմոռանա: Եվ ոչ միայն մենք չմոռանանք, այլեւ երիտասարդ սերունդ ենք դաստիարակելու այդ հաղթանակի հուշերով:

— Հայրենական պատերազմի ժամանակ հերոսաբար զոհվել է նաեւ Ձեր հորեղբայրը` Ալբերտ Ափինյանը: Կպատմե՞ք նրա մասին:

— Այո, ես ինքս մի ընտանիքի զավակ եմ, որը նույնպես զոհ է տվել Հայրենական մեծ պատերազմում: Իմ հորեղբայրը` Ալբերտ Ափինյանը, զոհվեց ռազմաճակատում` Կերչում: Եվ իր լուսանկարը, իր նամակները եռածալ ու սեւ թուղթը մենք պահում ենք իբրեւ սրբազան մասունք: Եվ դա ինձ տալիս է ապրելու, պայքարելու, հաղթելու կամք եւ ոգի: Ես շնորհակալ եմ այն հերոսներին, ովքեր կերտեցին Հայրենական մեծ պատերազմում մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ:

— Ի՞նչ է գրել իր նամակներում Ձեր հորեղբայրը:

— Բոլոր նամակներում ասում է, որ ինքը լավ է, մենք առաջ ենք շարժվում, թող տանեցիները չանհանգստանան: Իսկ հետո պարզապես էլ նամակ չեկավ, եւ եկավ սեւ թուղթը, որը նշանակում էր, որ Ալբերտ Ափինյանը զոհվել է ռազմի դաշտում: Այս ամենը հիշելիս ես հուզվում եմ, բայց հոգիս ավելի շատ հպարտանում է նրանով, որովհետեւ ես այն կարծիքն ունեմ, որ՝

Հերոսների համար պետք չէ լացել,

Հերոսների համար չի կարելի ողբալ:

Հերոսներին պետք է փառաբանել,

Հերոսներով պետք է հպարտանանք:

— Այսօր ի՞նչ է արվում, որ մեզանում պահպանվի հաղթանակի խորհուրդը:

— Համահայկական գրողների միությունն այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է իրականացրել՝ այցելել ենք բոլոր մարզեր, եղել ենք զորամասերում, ոգեւորել ենք մեր զինվորներին։ Ուղիղ 28 տարի է, ինչ հայ գրողներս ճանապարհներին ենք՝ Վազգեն Սարգսյանն անձամբ ինձ հրամայեց «Մշակութային դեսանտ» ուղարկել զորամասեր։ Դա 1996-ին էր, երբ ընտրվեցի Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար, նախարարն անձամբ էր հետեւում մեր ծրագրի իրականացմանը, պետական աջակցություն տրամադրում։ Սակայն, ցավոք, պիտի ասեմ, որ 2018-ից սկսած՝ մեզանում մշակութային քաղաքականություն չկա, պետական աջակցություն այլեւս չենք ստանում։ Նոր եմ վերադարձել Բելառուսի Հանրապետությունից, ուր պետությունը մեծ ծավալի աշխատանք է տանում անցյալի հերոսական ոգով սերունդ դաստիարակելու ուղղությամբ։ Բելառուսի գրողների միությունը, ինչպես ինձ տեղեկացրին Մինսկում, բազմաթիվ ծրագրեր է իրականացնում այս ուղղությամբ եւ բոլորը պետական հովանավորութամբ։ Իմ ընկերը՝ Մինսկի գրողների միության նախագահ Միխայիլ Պոզդնյակովը, հրատարակում է «Բանակ եւ մշակույթ» ամսագիրը, որը ռազմահայրենասիրական դաստիարակության հզոր օրգան է։ Ահա եւ փորձի փոխանակման մի լավ հնարավորություն՝ շնորհակալ կլինեմ, եթե դուք՝ մեր գործընկեր լրագրողներդ, օգնեք, որ մեզանում հաստատենք մշակույթի պետական կարգավորման նոր դոկտրին՝ «Ազգ-բանակ» նշանաբանով։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282627&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը