79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Մշակութային
79 տարի է անցել Երկրորդ համաշխարհային զարհուրելի պատերազմի հաղթանակից, որի ընթացքում մարդկությունը կորցրեց 50 միլիոն մարդ, որից 20 միլիոնը Սովետական Միության ժողովուրդն էր: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:
— Ֆաշիստական Գերմանիան` Հիտլերի գլխավորությամբ, ծրագրել էր տիրել աշխարհին` իրավունք վերապահելով իրեն անվանել միակ արիացի ժողովուրդ: Սովետական Միության մեջ մտոնղ բոլոր 15 հանրապետությունների ժողովուրդները, մեկ բռունցք դարձած, պայքարում էին համաշխարհային չարիքի` ֆաշիստական Գերմանիայի դեմ: Հայ ժողովրդի լավագույն զավակներն այդ պատերազմում արձանագրեցին զարմանալի հերոսություններ` ի վերջո, հասնելով Բեռլին, որտեղ եւ պարեցին հայկական քոչարին: Ցանկանում եմ մեծ հպարտությամբ հիշել Սովետական Միության կրկնակի հերոս, ինչպես նրան անվանում էին` Բալթիկ ծովի արծիվ Նելոսոն Ստեփանյանին, ով ծնունդով Շուշի քաղաքից էր: Մենք` հայերս, մեծ հպարտությամբ ենք հիշում մարշալներ ծովակալ Իսակովին, Հովհաննես Բաղրամյանին, ովքեր ծնունդով արցախցի էին: Իմ մեծ հորեղբայրը նույնպես մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Եվ եթե մենք` հայերս լինեինք մեր դարավոր բարեկամ ռուս ժողովրդի հետ մեկ միության մեջ, այսօր չէինք ենթարկվի նման ավերածությունների: Մնում է ցանկանալ աշխարհին խաղաղություն:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=282624&l=am/