«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան

Մշակութային

Նա ստիպված է հակառակ իր կամքի՝ լքել իր հայրենիքը եւ ապրել օտարության մեջ, լինել պանդուխտ: Անցնելով շատ դժվարությունների միջով՝ թվում է, թե հարմարվում է օտարությանը, բայց իրականում փորձում է իր ներսի կարոտը մարել… Մեր օրերում այսքան արդիական պատմության մասին է բելգիացի դրամատուրգ Լայլա Նաբյուլսի «Երկու ճամպրուկով դեպի Կանադա» պիեսը, որը բեմադրել է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ (Բեգ-Վանյան): «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում այս ներկայացումը հանդիսատեսը դիտեց Հասմիկ Գեւորգյանի դերակատարմամբ: Ի դեպ, Հարությունն արդեն 3-րդ տարին է մասնակցում «Արմմոնո»-յին. առաջին անգամ հանդես է եկել դերակատարմամբ, երկրորդ անգամ ներկայացել է Անահիտ Թոփչյանի «Մենախոսություն գժանոցում» պիեսի բեմադրությամբ, իսկ այս տարի՝ արդեն «Երկու ճամպրուկով դեպի Կանադա»-յով:

- Ինչո՞ւ որոշեցիք մոնոներկայացում բեմադրել հենց բելգիացի դրամատուրգ Լայլա Նաբյուլսի պիեսի հիման վրա:

- Ինձ հետաքրքրեց թեման, որը, ցավոք սրտի, մեր օրերում արդի է: Առհասարակ, որպես բեմադրիչ, ես կարեւորություն եմ տալիս հենց պիեսի ասելիքին, թե այդ գաղափարը դերակատարի կողմից ինչպես կմատուցվի: Այս դեպքում՝ ներկայացնելով պատերազմը, դրա հետեւանքները՝ բռնի ուժով տեղահանությունը, արտագաղթը մի կնոջ միջոցով: Հերոսուհին պատմում է, որ ամուսինն ուզում էր, որպեսզի իրենք Կանադա մեկնեն՝ մտածելով, որ այնտեղ պատերազմ չի լինում, ամեն բան խաղաղ է: Բայց այնպես է ստացվում, որ Կանադայում տեղ չի հատկացվում նրանց եւ գնում են Բելգիա: Սակայն, Բելգիայում լինելով էլ, միեւնույն է, նրանք սպասման մեջ են: Պիեսում մի հատված կա, որտեղ ասվում է, որ աշխարհը քաղաքական գործիչների համար, կարծես, մեծ թխվածքաբլիթ լինի, նրանք վերցնում են դանակը եւ մասերի են բաժանում: Ում ինչ բաժին է հասնում, համարում է, որ իրենն է: Եվ հերոսին էլ ասում է, որ Բելգիայից դեռեւս չի գնա, որովհետեւ աշխարհում ժամանակ առ ժամանակ մի նոր թխվածքաբլիթ է պատրաստվում: Նկատի ունի այն, որ, միեւնույնն է, աշխարհը իր վերջնական, այսպես ասած, սահմաններում չէ, անընդհատ փոփոխություններ լինում են:  21-րդ դարում, երբ բոլոր պայմանները ստեղծված են բնականոն եւ բարեկեցիկ կյանքի համար, բոլորը խոսում են խաղաղության մասին, իսկ իրականում ամեն ինչ ավելի խճճված է եւ պատերազմներով լցված:

- Մոնոներկայացումը գրեթե մեկ ժամ է տեւում, ի՞նչ հնարքների եք դիմել՝ հանդիսատեսի ուշադրությունը մշտարթուն պահելու համար:

- Իրականում մոնոներկայացումն ավելի շատ ունի այդ խնդիրը: Չէի ասի, թե ինչ-որ հնարքների եմ դիմել, բայց քանի որ ինքս սիրում եմ եւ տեղ եմ տալիս սիմվոլներին, ներկայացումը որոշակի առումով սիմվոլիստական է, չնայած նրան, որ հիմնված է միմիայն դերակատարման վրա: Այսինքն՝ առաջին տեղում դերասանական խաղն է, նրա էմոցիանալ վիճակներն են, պարզապես, մի երկու տեղ, աննշնան կան սիմվոլիստական նշանակություն ունեցող դեկորացիաներ:

- Ո՞րն է այն գլխավոր մեսիջը, որ փորձել եք այս ներկայացումով հասցնել հանդիսատեսին:

- Ներկայացումից հետո հանդիսատեսի հետ ունենալով անմիջական շփում՝ հարցերի միջոցով հասկացա, որ այն մեսիջը, որն ուզում էինք հասցնել, տեղ է հասել: Այս առումով մեր կողմից դրված նպատակին հասել ենք: Ցավոք, ներկայացմումը նայում էին այն մարդիկ, ովքեր եւս տուժող կողմն են, իրականում «Երկու ճամպրուկով դեպի Կանադա»-յի կարեւոր մեսիջն ուղղված է լիդերներին, հուսանք՝ հասարակ մահկանացուներս նրանց համար միջնորդ կդառնանք: Կարծում եմ՝ եթե մեր ասելիքը նրանց էլ հասնի, իսկապես կլինի խաղաղություն: Չէ որ, մարդը լինի Ֆրանսիայում, Հայաստանում, Ռուսաստանում նույնն է: Այդ տարածքային կռիվները լիդերներին են պետք, իսկ ժողովուրդն ամենուր ուզում է ապրել իր երկրում խաղաղ՝ լինի ռուս, ամերիկացի, թե՝ հայ: Այո՛, լինում են դեպքեր, որ գնում են այլ երկրներ, բայց պիեսի բուն գաղափարը նաեւ կարեւորումն է քո երկրում մնալը: Այսինքն՝ այստեղ ազգայինից կառչելու թեման էլ է արծարծվում, որ ազգասեր եւ սեփական մշակույթը կարեւորող մարդիկ ուզում են մնալ իրենց երկրում: Այնպես որ, եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է հետ կանգնել արտագաղթելու մտադրությունից եւ մնալ Հայրենիքում, ուրեմն՝ կարելի է համարել այն ստացված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան