Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա Զոհրաբյան

Ներքաղաքական
«Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ՝
 
Ժողովուրդ ջան, մենք բոլորս, խոսքս ադեկվատ քաղաքացիների ու առավել ես քաղաքական գործիչների մասին է, գերլարված օրեր եւ շաբաթներ ենք ապրում։ Իսկ դա նշանակում է, որ 24 ժամը չի բավարարում օրվա ծրագրածն անելու համար։ Ուստի, աղերսաբար խնդրում եմ՝
 
1. Ինձ չուղարկել տարբեր լրատվականների կամ սոցցանցերի գրառումներ, վիդեոներ՝ «տեսե՞լ եք էս անասունը ինչ է ասել» գրությամբ։ Բոլոր պետքական ու անհրաժեշտ անասունների գրառումներն ու տեսանյութերը ես ինքս տեսնում եմ՝ առանց որեւէ մեկի օգնության։
 
2. Օրվա տարբեր ժամերի մի գրեք նույն՝ անիմաստ հարցը՝ «բա մեր վերջը ի՞նչ է լինելու»։ Ենթադրվում է, որ նման հարց գրողը պարապ է, ուստի ինքը լիքը ժամանակ պիտի ունենա այդ հարցի շուրջ մտորելու համար։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը։
 
3. Մի հարցրեք՝ «կասե՞ք ինչ է կատարվում»։ Ես որեւէ մեկի համար մամուլի խոսնակ չեմ։ Մեր լրատվականները ֆանտաստիկ աշխատում են այս օրերին եւ նայեք լրատվականներ։
 
4. Ինձ մի առաջարկեք՝ «տղամարդ կին ես, կանանց գունդ հավաքի, սրանց քշենք»։ Հիշեցք՝ կնոջն ասել՝ «տղամարդ կին ես, կամ՝ տղամարդ աղջիկ ես», դա առնվազն կոմպլիմենտ չէ, եւ երկրորդ՝ ես ոչ մի գունդ, դիվիզիա, գվարդիա, ջոկատ, պարտիզանական շարժում ձեւավորել եւ առաջնորդել չեմ պատրաստվում։
 
5. Ինձ մի գրեք՝ «սրան մի ձեւ կա հեռացնելու, չկա՞ էս երկրում մի տղարմարդ, որ դա անի»։ Դրա փոխարեն՝ կանգնեք հայելու դիմաց եւ էդ հարցը ձեզ տվեք։ Ինձ մի տվեք։ Ես հոգեթերապեւտ չեմ, որ ձեր թաքուն իղձերը վերլուծեմ։
 
6. Ինձ հետ մի փորձեք զրույցի բռնվել սոցիալական որեւէ ցանցում՝ կլինի ֆեյս, ինստա, թե զարհուրելի տիկտոկը։ Ես որեւէ մեկի հետ չեմ զրուցում ու եթե խիստ կոնկրետ հարց չունեք, մի հարցրեք՝ «ո՞նց եք»։ Լավ եմ, եթե, Աստված չանի, վատ լինեմ, էդ մասին կիմանաք։ Դրանից հետո էլ մի դաբլեք հարցը՝ «ուրիշ ոնց եք»։ 15 վայրկյանում իմ ինքնազգացողության մեջ ոչինչի չի փոխվում։
 
7. Աղերսում եմ՝ ինձ մի գրեք լատինատառ կամ ռուսատառ՝ դա ամենավախենալուն է։ Ես, լինելով նորմալ կրթություն ստացած մարդ, չեմ կարողանում այդ սեպագրերը վերծանել։ Հայոց այբուբենն ունի 36 տառ՝ մի ալարեք եւ սովորեք։
 
Հուսամ, որեւեւէ մեկին չնեղացրեցի եւ նման միտում չունեմ։ Պարզապես, շատ ծանր ու բարդ օրեր են եւ ցանկացած ազատ րոպե, որ հնարավոր է լինում գտնել, թույլ տվեք, որ շփվեմ ընտանիքիս հետ», - գրել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում