«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»

Մշակութային

Գյուղի քահանան աշխատողներ է փնտրում։ Երջանիկ զուգադիպությամբ, շուկայում նա հանդիպում է Բալդային, որը պատրաստ է աշխատել խաշած հաճարի եւ քահանայի ճակատին երեք կտտոց տալու դիմաց: Այս մասին հայաստանյան հանդիսատեսին պատմեց ռուս դերասան ԻԳՈՐ ԲԱՅԱՆՈՎԸ՝ իր «Տերտերի եւ նրա Բալդի ծառայի հեքիաթը» ներկայացումով, որը բեմադրել է Չակչի Ֆրոսնոկկերսին՝ ըստ Ալ․Պուշկինի համանուն հեքիաթի: Ընդ որում՝ այս ամենը ներկայացվեց բեմի վրա` կյանք տալով հին կոշիկներին եւ հեշտությամբ խոսելով բարդ երեւույթների մասին… Այո՛, անհնարինը հնարավոր է դառնում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը Սանկտ Պետերբուրգից ժամանած ռուս դերասանի հետ:

— Սա Ձեր առաջին մոնոներկայացումն է, ինչո՞ւ որոշեցիք հենց հեքիաթով ներկայանալ հանդիսատեսին:

— Այո, սա իմ միակ մոնոներկայացումն է, հնարավոր է հետագայում էլի լինեն: Ինչու հենց հեքիաթ, որովհետեւ ինքս Տիկնիկային թատրոնի դերասան եմ, իսկ մեր թատրոնն առաջին հերթին երեխաների համար է: Կարծում եմ՝ հեքիաթը ամենահամապատասխանն է նոր սերնդի հանդիսատեսի համար:

— Մե՞ծ է տարբերությունը հայ եւ ռուս հանդիսատեսի միջեւ: Ինչպե՞ս Ձեզ ընդունեց հայ հանդիսատեսը:

— Մեծ տարբերություն ես չնկատեցի, հավանաբար, բոլոր երեխաները միշտ նույնկերպ են արձագանքում հեքիաթներին եւ գոհ են մնում: Անկախ նրանից, թե որ երկրում ես ներկայացնում այս տեսակ ներկայացում, միշտ լավ է ընդունվում: Նույնիսկ եթե տեքստը հասկանալի չէ տվյալ հանդիսատեսի համար, միեւնույնն է, նրանք ընկալում են, թե ինչ է կատարվում բեմում եւ ընկղմվում են այդ երեւակայության մեջ:

— Ի դեպ, բեմական ձեւավորումը Ձեր ներկայացման մեջ կենդանություն առավ հայ փոքրիկների միջոցով…

— Իսկապես, եղավ այդպիսի պատմություն: Մենք փոքրիկ տեխնիկական խնդիր ունեինք, դեկորացիան սկսեց, այսպես ասած, իրեն անհնազանդ պահել, ու ստիպված եղանք այդպիսի լուծում տալ: Կանչեցինք երեխաներին բեմ, որպեսզի նրանք մասնակից դառնան եւ օգնեն ինձ՝ գործն ավարտին հասցնել: Կարծում եմ՝ իրենց էլ էր դա հաճելի ու հետաքրքիր:

— Փառատոնի շրջանակում հասցրե՞լ եք այլ ներկայացումներ դիտել, որո՞նք կառանձնացնեք:

— Այո, դիտել եմ: Շատ հետաքրքիր է հետեւել յուրաքանչյուր ներկայացմանը, թե մյուս երկրներում ով ինչպես է աշխատում, ինչպես են մտածում, ինչպես են վերաբերում մեր մասնագիտությանը: Անհրաժեշտ է այդ ամենը վերլուծել ու համադրել:

— Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի մասին, սպասե՞նք Ձեզ կրկին այստեղ:

— Առաջին անգամ եմ Հայաստանում եւ առաջին անգամ եմ այսքան մոտ տեսնում սարեր: Ես հիացած եմ եւ անկեղծորեն խենթանալու չափ երջանիկ եմ լինել այստեղ: Մեծ ուրախությամբ կգամ նորից եւ ոչ մեկ անգամ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան