Սիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ Բալոբան

Տեսանյութեր

«Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնին Ռուսաստանից ժամանած դերասան ՆԻԿՈԼԱՅ ԲԱԼՈԲԱՆԸ հանդիսատեսի դատին ներկայացրեց աստվածաբանությունից հիասթափված գիտնականի՝ Ֆաուստի պատմությունը, որը հաճույք, իշխանություն եւ հարստություն է փնտրում: Նա ներկայացման մեջ հանդես եկավ որպես կատակերգու՝ հանդիսատեսին զվարճացնելով տիկնիկներով, դիմակներով, երգերով ու պարերով, միեւնույն ժամանակ` այս ամենը համեմելով խորը փիլիսոփայական սրտեր բախող մտքերով: «Ֆաուստ» մոնոներկայացումը ռեժիսոր Վլադիմիր Լիտվինովը բեմադրել է Ա. Պուշկինի, Կ. Մարլոուի, Ի. Գյոթեի նույնանուն աշխատությունների հիման վրա, ինչը Ն. Բալոբանի դերակատարմամբ՝ արժանացավ հայ հանդիսատեսի բուռն ծափերին: Ընդ որում՝ սա նրա խաղացած առաջին մոնոներկայացումն է: Իսկ ներկայացման տողատակերին ռուս դերասանն անդրադարձավ «Իրավունք»-ի հետ զրույցում:

Դուք առաջին անգամ եք Հայաստանում, որտեղի՞ց գիտեիք հայկական ուտեստների՝ տժվժիկի, տոլմայի, խաշի մասին, որոնց մասին բարձրաձայնեցիք ներկայացման մեջ:

— Մինչեւ Երեւան գալս ես հատուկ պատրաստվել էի, հետաքրքրվել, հարցուփորձ արել մարդկանցից, որովհետեւ, իմ կարծիքով՝ սա եւս կարեւոր էր:

Ձեր հերոսը ներկայացման մեջ հեգնում էր մամուլին, թե որքան ձանձրալի թեմաներից են գրում: Իսկ ի՞նչ եք Դուք ցանկանում տեսնել թերթերի էջերում:

— Իրականում ասվածն ավելի շատ վերաբերում էր թատերական քննադատներին, որոնք երբեմն, այսպես ասած, «յուրօրինակ» մտքեր են արտահայտում: Իսկ ընդհանրապես, ըստ իս, թերթերը պետք է գրեն այն, ինչ իրենք ցանկանում են, եւ դա ճիշտ է:

— Երբ ներկայացումն ավարտվեց Ֆաուստի մահով, հաջորդ վայրկյանին Դուք ցույց տվեցիք, որ կյանքը, միեւնույնն է, շարունակվում է, վաղը ոչ ոք չի էլ հիշելու այդ մասին: Ի վերջո, ինչպե՞ս ապրել այս կյանքը, որ վերջում չափսոսալ:

— Ես հենց սա եմ փորձում հասկանալ: Ամեն անգամ երբ բեմ եմ դուրս գալիս, փորձում եմ գտնել այդ հարցի պատասխանը՝ ինչպե՞ս ապրել այս կյանքը, ինչի՞ վրա ժամանակ ծախսել, բայց միանշանակ պատասխան դեռ չեմ գտել: Հավանաբար, պետք է ապրել արդար, որ հետո չափսոսաս, սա այն է, ինչ հասցրել եմ հասկանալ:

— Ներկայացումը որոշակի առումով ինտերակտիվ էր, ինչպե՞ս կգնահատեք հայ հանդիսատեսի արձագանքը:

— Շատ հետաքրքիր էր: Ես ուրախ եմ, որ հաջողվեց կապ հաստատել հանդիսատեսի հետ: Ավելին՝ ինչ-որ պահերի դահլիճն արձագանքում էր այնպես, ինչպես արձագանքում են մեզ մոտ: Ես հասկացա, որ, իսկապես, արվեստը չունի լեզու եւ չունի սահման, ամենուր կան կարեւոր թեմաներ, որոնք հուզում են բոլորիս: Սերը, մահը, կյանքը… Սրանք համամարդկային հարցեր են, որոնք հասկանալի են յուրաքանչյուրիս եւ որոնք բացատրել պետք չէ:

— Իրականում ավելի հեշտ է բեմում խաղալ միայնակ՝ «Հռոմի պապի» եւ «Ֆաուստի» հե՞տ՝ մարմնավորելով նրանց, թե՞ դերասանների:

— Իհարկե, հեշտ է, երբ կան խաղընկերներ, դու գոնե զգում ես, որ միայնակ չես, ունես աջակիցներ, եւ դուք միասին եք: Սա շատ կարեւոր նշանակություն ունի բեմում:

Որոշ դերասաններ մոնոներկայացումը համարում են մենամարտ հանդիսատեսի հետ, մյուսները պնդում, որ այն խոստովանություն է: Իսկ ի՞նչ է Ձեզ համար:

— Չէի ասի, թե մենամարտ է, որտեղ կռվում եմ հանդիսատեսի հետ, հակառակը՝ փորձում ես զրույց ծավալել: Չէ որ յուրաքանչյուր ներկայացում զրույց է՝ հասկանալու միմյանց, թե ով եք դուք, ով եմ ես, փոխանակվում ենք մտքերով եւ արդյունքում ինչ-որ հարցերի պատասխաններ գտնում: Թեպետ սա էլ նույնքան սարսափելի է, ինչպես մենամարտը եւ, միեւնույն ժամանակ, պահանջում է որոշակի խոստովանություն:

Քիչ էր մնում Ձեր կերտած հերոսը ամուսնանար հանդիսատեսի շարքերում նստած հայուհիներից որեւէ մեկի հետ: Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ զգացողություններ ունեք հայերի, Հայաստանի վերաբերյալ:

— Շատ լավ, ես ուղղակի սիրահարվել եմ Երեւանին: Շրջել եմ Կասկադում, ներկա եմ եղել Ջազի օրվան նվիրված համերգին, վայելել եմ հիանալի եղանակը: Քաղաքում շատ կանաչ տարածքներ կան, ինչը շատ գեղեցիկ է, սիրուն են փողոցներն ու սարերը, որոնք շատ եմ սիրում: Դրա համար կարող եմ ասել, որ իմ սիրտն արդեն ձեզ հետ է: Իսկ մարդիկ շատ բարի են, բոլորը պատրաստ են օգնել, ինչ -որ բան պատմել, ցույց տալ, հյուրասիրել, ուղեկցել, եթե մոլորվել ես կամ չգիտես, թե ուր գնաս: Շատ հյուրընկալ են: Կցանկանամ կրկին վերադառնալ՝ այս անգամ ավելի երկար ժամանակով՝ առնվազն երկու շաբաթով:

— Իսկ ի՞նչ կասեք «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մասին, ինչպե՞ս Ձեզ ընդունեցին:

— Հիասքանչ փառատոն է, հիանալի կազմակերպիչներ ունի, որոնք շատ օգնում են ամեն ինչում՝ սկսած տարածքից մինչեւ լույս դնելու եւ բոլոր տեխնիկական հարցերում: Կազմակերպչական հարցերը լուծվում են միանգամից, որեւէ բացթողում չի եղել, որեւէ խնդրի չեմ բախվել: Նաեւ դրա համար շատ դրական զգացումներով եմ հեռանում Հայաստանից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282603&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ