Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Թեմա

Եվ այսպես Սագունտոն դարձավ Իսպանիայի 41-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քիչ առաջ, քաղխորհրդի նիստի ժամանակ, քաղաքային ավագանու բոլոր վեց` Սոցիալիստական (PSOE), Ժողովրդական (PP), Ինիցիատիվա Պորտենյա (Iniciativa Porteña), ՎՈՔՍ (VOX), Կոմպրոմիս (Compromis) և Ձախ միություն (Izquierda Unida) կուսակցությունները միաձայն ընդունեցին "Արարատ" հայկական միության միջնորդագրի հիման վրա կազմված Ինստիտուցիոնալ հայտարարությունը, որը ներկայացրեց քաղաքապետ Սոցիալիստական կուսակցության խոսնակ Ֆինա Էսպարդուսերը (Fina Esparducer) և որում մասնավորապես նշված է, որ "Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կոտորածը ծրագրված և կազմակերպված էր Օսմանյան կայսրության կողմից և որ այն ցեղասպանություն է։ Ուստի Սագունտոն պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում տարբեր քաղաքների, ինչպես նաև Վալենսիայի մարզային և Իսպանիայի կառավարություններին հետևել իր քայլին և նույնպես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը":

Քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հայկական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր ներկա էին նիստի ժամանակ և ովքեր պայքարում են, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը։

Իր հերթին հայկական կազմակերպության նախագահ Արարատ Ղուկասյանը շնորհակալական խոսք ուղղեց քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետին` հայկական հարցի նկատմամբ անաչառ և հետևողական լինելու համար։ "Պետք է միասնական պայքարենք նման հարցերում, որպեսզի, ի վերջո, հաղթի արդարությունը։ Այլապես, մոռացումն ու ուրացումը տանում են դեպի էլ ավելի դաժան հանցագործությունների, որոնց, ցավոք սրտի, ականատես ենք լինում մեր օրերում, անգամ այս ժողովրդավարական կոչվող 21-րդ դարում",- իր խոսքում նշեց Ղուկասյանը։

Նիստին ներկա էին Սագունտոյի հայերը, ովքեր վերջում շնորհակալական խոսքեր ուղղեցին բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին։

Մի հետաքրքիր պատմական ակնարկ գոյություն ունի Սագունտո քաղաքի մասին Վիքիպեդիայում։ Այնտեղ կարդում ենք, որ Գասպար Խուան Էսկոլանոն իր «Վալենսիայի պատմության տասնամյակները» (1610-11) աշխատության մեջ գրում է, որ Սագունտոյի առաջին բնակիչները եղել են հայ ընտանիքները՝ սագեցիները, ովքեր Տուբալի (Հաբեթի որդի Թոբել) հետ թերակղզի են հասել և դրել քաղաքի առաջին հիմքերը անվանելով այն Սագունց (այսինքն` Սագեցիներ, Սագա քաղաքից): Ահա այսպիսի հետաքրքիր փաստեր ենք հայտնաբերում Իսպանիայում, որտեղ հայկական հետքի մասին բազում հետաքրքիր պատմություններ կան։

Դե իսկ մեր պայքարը շարունակվում է, որի գլխավոր նպատակն է` հասնել մինչև Իսպանիայի կառավարություն և հորդորել, որ այս երկիրը նույնպես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

 

Արարատ հայկական միության 

Վալենսիա 

Իսպանիա

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)