Լուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում կայացած «Ալ Ֆատեհը»-«Ալ Ռիադ» խաղում։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Այս խաղից հետո «Ալ Ֆատեհը» 41 միավորով կիսում է 6-7-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։