Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. Վարդանյան

Ներքաղաքական
«Մի՛ ծիծաղեք թշնամու վրա։ Ծիծաղի առարկա մի՛ դարձրեք այն, ինչ Նիկոլը արել ու անում է, իսկ դուք պարում եք նրա նվագած երաժշտության ներքո։ Շատերը Նիկոլի ու իր խունտայի արածը լուրջ չեն ընդունում եւ դրանով թուլացնում են ժողովրդի զգոնությունը, իսկ ես լուրջ եմ ընդունում, անգամ երբ Նիկոլը, կամ իր խունտայի որեւէ անդամ ինչ որ իբր «տգետ», կամ այլ հայտարարություն են անում։ Ես իրենց լուրջ եմ ընդունում, անգամ նրանցից մի քանիսի խեղկատակությունները, որովհետեւ շատերը 2018 թ.-ից լուրջ չէին ընդունում այն փաստը, որ սրանք եկել են Արցախը հանձնելու եւ ոմանք ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, որ ՝ «ով Արցախը հանձնի` հողին կհանձնենք», բայց արի ու տես հազարավոր հայորդիների կյանքի գնով Արցախը հանձնեցին, բայց դեռ նստած են իրենց աթոռներին, իսկ հիմա Տավուշի, Վարդենիսի, Երասխի, Ջերմուկի, Սյունիքի հերթն է։ Սրանցից շատերը սրբություն չունեն եւ անգամ Աստծո դեմ են պատրաստ դուրս գալ, միայն թե իրենց սեւ գործը ավարտին հասցնեն։ Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում են մեր բոլորի, հայ ժողովրդի վրա: Մի՛ ծիծաղեք թշնամու վրա, որովհետեւ մինչ մենք ծիծաղում ենք, նրանք մտել են ՀՀ պետական եւ սուվերեն տարածք ու մեր հայրենիքը մաս առ մաս լափելով գնում են: Հիշեք, հայե՛ր, երբեմն վտանգի առաջ ծիծաղը թուլացնում է մարդու զգոնությունը եւ հիմա մենք բոլորս ջուր են լցնում թշնամու ջրաղացին», - գրել է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում