Տավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենար

Վերլուծություն

Միացյալ Նահանգների ու Արեւմուտքի ուղեղային կենտրոնները՝ մեզ ուղնուծուծով յուրացրած, հերթական դավադիր պլանն են մշակել Հայաստանի դեմ: Այլեւս գաղտնիք չէ, որ մեր երկրի միակ ազգային, պետականաշեն ինստիտուտը մնացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, որին անվերապահ վստահում են նույնիսկ լիբերալ անհավատները, ինչն ապացուցված է սոցհարցումներով, զեկույցներով եւ ԱՄՆ Պետդեպի տարիներ շարունակ շեշտված կսմիթներով:

Ըստ էության, Հայաստանը վերջանականապես կործանել հնարավոր է միայն մեր վերջին հենասյունը՝ եկեղեցին չեզոքացնելու միջոցով: Բայց ինչպե՞ս, երբ ժամանակին անգամ պարսից Շահ Աբասին չհաջողվեց սասանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմերը: Հետեւապես, հնարավոր երկու սցենար է գործի դրվել՝ իրականացնել հերթական հեղաշրջումը Հայաստանում արեւմտյան սցենարով եւ այս անգամ այն փաթեթավորել հոգեւոր առաջնորդությամբ, եւ եկեղեցուն մասնակից դարձնել երկրի կործանմանը, կամ՝ չհաջողելու դեպքում՝ վարկաբեկելու միջոցով զրոյացնել այն մեծ վարկանիշը, որի կեսն ունենալ երազում են անգամ ամենաընդդիմադիր քաղաքական ուժերը:

Այսպիսի հարվածներ մեկ անգամ չէ, որ Մայր Աթոռը ստացել է ու կարողացել է դիմակայել իր ողջախոհությամբ, խորագիտությամբ եւ ծով համբերությամբ, եւ այսօրն էլ բացառություն չէ: Իսկ ի՞նչ է կատարվում այժմ: Փորձում են Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանի հեղինակությունը դնել զոհասեղանին. իշխանական մամուլն ու չինովնիկները լծվել են նրա հասցեին ամենազազրելի ու եղկելի ապատեղեկատվությունը տարածելով: Եվ թվում էր, թե սրան պետք է դիմադրի հակառակ թեւը: Սակայն, նրանք էլ պաշտպանելու միտումով՝ իբրեւ ծաղրանք՝ գեներացնում են նույն ապատեղեկատվությունը՝ կամա, թե՝ ակամա թեման տաք պահելով: Ընդ որում՝ արեւմտյան հնարավոր բոլոր հարթակներն իրենց գործիքակազմով եւ «գործիքներով»՝ մի կողմից ապատեղեկատվություն են տարածում, մի կողմից՝ «հերոսաբար» հերքում, մերթընդմերթ Բագրատ սրբազանին անհարկի հռչակում վարչապետ ու կաթողիկոս՝ փորձելով սեպ խրել առնվազն Մայր Աթոռի ու սրբազանի միջեւ, իսկ առավելագույնը՝ եկեղեցի եւ պետություն զրոյական հարաբերությունները դարձնելով՝ թշնամական: Եվ խոսքն ամենեւին էլ անձերի մասին չէ, որ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն պետք էր նզովել, այլեւ՝ բանադրել՝ կառավարության ձախողումների, հայրենիքի կազմաքանդման ու անվտանգության զրոյացումն իբրեւ ձեռքբերում ներկայացնելու եւ մեր ժողովրդին այդքան տառապանքներ պատճառելու համար: Սակայն ականատեսն ենք, որ հերթական էյֆորիայի տակ հանրությունը դրա դեմ պայքարելու փոխարեն՝ փոքրիկ քլունգի դեր է ստանձնել՝ խորամուխ չլինելով այն մեծ ծուղակի մեջ, որում հայտնվել ենք բոլորս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282440&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը