Մխիթարյանը երկրպագուին է վերադարձրել «Միլանին»ծաղրող պաստառը
Սպորտ
«Ինտերի» չեմպիոնական շքերթի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Երկրպագուներից մեկը թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին պաստառ է տվել, որի վրա գրված է եղել «կոմպլեքսավորված միաստղայիններ», Մխիթարյանը չհասկանալով գրածի իմաստը պարզաբանում է հարցրել երկրպագուից: Վերջինս ասել է, որ նրանք արդեն այդպես են անվանում «Միլանին»։ Կատակը հասկանալուց հետո Հենրիխը ժպտացել է, բայց վերադարձրել է պաստառը,գրում է milannews24-ը:
https://iravunk.com/sim/?p=282431&l=am/