Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան

Թեմա

Զուր մի փորձեք հոգևորականներին, իբր, կաշկանդելու անմիտ նպատակով նսեմացնել զրպարտանքով, անթույլատրելի վիրավորանքով ու այլ էժանագին զեղծարարությամբ, գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Մեծ բարեբախտություն եմ ունեցել տևական ժամանակ Մայր Աթոռում լինել հասարակական հիմունքներով իրավախորհրատու, հատկապես՝ աջակցել եմ կանոնադրական փաստաթղթերի լրամշակման պատասխանատու գործին, իսկ վերջին տարիներին Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամ եմ։ Այդ ողջ ընթացքում ոչ միայն փորձել եմ ծառայել իմ մասնագիտական կարողություններով, այլև սովորել հիրավի բարձր մտավոր ունակություններով օժտված հոգևորականներից։

Այդ անհատները ոչ միայն պարզապես համակողմանի զարգացած են, ունեն խորաթափանց ու ստեղծագործական միտք, այլև անօրինակ համբերատար են, հանդուրժող, անասելի պատասխանատու սեփական խոսքի ու գործի հանդեպ և որպես առաջնահերթ զենք են դիտում Աստծո ողորմությունը։

Զուր մի փորձեք իրենց իբր կաշկանդելու անմիտ նպատակով նսեմացնել զրպարտանքով, անթույլատրելի վիրավորանքով ու այլ էժանագին զեղծարարությամբ, ձեզ հատկացված հզոր ու ժամանակակից տեխնոլոգիաներին մի խաբնվեք։ Միևնույն է, իրենք ձեզ ևս դիտում են որպես սոսկ հոգևոր խնամքի կարիք ունեցող զավակների և կշարունակեն այդպես դիտել, ինչը բնավ չի նշանակում, որ ձեռնպահ կմնան իրենց հոտի անվտանգությունը իրավաչափ պաշտպանելու սրբազան պարտքից։

Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին, ինչը չի էլ թաքցնում։

Աստված զորավիգ Հայ եկեղեցուն», - նշել է նա։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)