Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական

Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե՝  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժման հարցն է եւ մերձավորարեւելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»: Արձագանքելով վերոնշյալին՝ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ: 

«Ցանկանում եմ գործընկերոջս՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց տալ՝ ո՞ւմ անունից է նա հնչեցրել նման բնույթի սյուժեներ, իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամությունը: Մենք չենք կարող անտեսել այս կարգի ռուսատյաց ելույթները... Առաջարկում եմ նույն հարցով գրավոր դիմել Հայաստանի խորհրդարան` պարզելու, թե ում անունից է նա խոսել, եւ արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսո՞ւմ է այս հանդիպման ժամանակ հնչած գնահատականները»,- մասնավորապես նշել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։

Այն, որ Ա. Սիմոնյանը չէր կարող նման բնույթի հայտարարություն անել հայ ժողովրդի անունից, փաստում է նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:  Նա հարց է ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ եք: Նշված երկրների ցանկում Հայաստան անվանումը չգտա... Մի ամբողջ Արցախ Աշխարհ տնավեր դարձրեցին, իրենց բնիկ հողերից հայերին հանեցին, ինչը էթնոցիդ է համարվում բոլոր միջազգային նորմերով, սակայն այդ մասին խոսք անգամ չկա»:

Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, որ Ա. Սիմոնյանն ասել է, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժման հարցն է», ապա հավելել, թե՝ «այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարեւոր է, եւ ես անկեղծորեն գնահատում եմ ինձ ընձեռված այս հնարավորությունը», Ա. Հակոբյանը շեշտում է. «Սակայն ՀՀ ԱԺ նախագահը «ընձեռված հնարավորությունը» չօգտագործեց արցախահայության ճակատագրի մասին խոսելու համար, քանզի նրան «հրավիրել» էին ընդամենը եւս մեկ անգամ «վերահաստատել», որ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի՛ ... տարածքային ամբողջականությունը», այլ ոչ հայերի դարավոր հողերի»:

ԱԺ նախագահը ոչ ավել, ոչ պակաս նաեւ գանգատվել է, որ «Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը եւ խոսել հայ ժողովրդի անունից», ինչին ի պատասխան՝ Ա. Հակոբյանն է հակադարձում. «Իսկ այն, որ վաղուց Արեւմուտքի «բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանին» ինչ անել՝ հայտնի է բոլորին... ՀՀ ԱԺ նախագահը հաստատում է այդ՝ հենց իր խոսքում. «ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման» ժամանակ, «որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը», «ասվածի վառ օրինակն է»: Եվ այս շաքարա-մեղրային շնորհակալություններին հետեւեց отчёт-ը կատարած աշխատանքի մասին. «Հայաստանի կառավարությունն արգելեց ռուսական պետական հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդման հեռարձակումը Հայաստանի տարածքում»: Այսինքն, Հայաստանի կառավարությունը չսաստեց Ադրբեջանի ներխուժումը Հայոց հողերի վրա, չպահանջեց Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառել՝ աշխարհով մեկ ապատեղեկատվություն տարածելու համար, Հայոց մշակույթի վանդալական ոչնչացման համար... Ո՛չ... Նրա ուժը պատում է ոչ թե թուրքի վրա, այլ ավելի մեծ ու հզոր Ռուսաստանի վրա, ում մի մարզը միայն Ադրբեջան կոչվածից մեծ է... Знай наших!»: 

Ըստ Ալլա Հակոբյանի, Ալեն Սիմոնյանի ելույթի «գլուխգործոցն» է Ադրբեջանին եւ Ռուսաստանին նույն նժարի վրա տեղադրելն ու դրանց միջեւ հավասարության նշան դնելը: ԱԺ նախագահը մասնավորապես նման արտահայտություն էր արել՝ «Հայաստանի դեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հիբրիդային հարձակումը...»:

«Նույնիսկ ավելորդ եմ համարում այս անձի «ժողովրդավարության, քաղաքացիական ազատություններից» խոսելը... Լսողներն էլ իր պես երեսպաշտ փարիսեցիներ են... Պարզապես պատվազրկություն է բոլորիս համար, որ ՀՀ հարկատուների հաշվին աջ ու ձախ շրջագայող «պաշտոնյաները» միջազգային հարթակներում մտահոգություն են հայտնում այլոց մասին, բայց մեր՝ հայերիս, պատիվը չեն պաշտպանում... «Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ արդեն քաղբանտարկյալների ստույգ թիվն են նույնիսկ դժվարանում ասել... Դժվարանում են ասել, թե մեր սրբազան հողերի քանի քառակուսի կիլոմետրն է հսկում այսօր Հայոց Բանակը... Մի բան է մխիթարում քրիստոնյա հայերին՝ Աստծո Դատաստանը անխուսափելի է... Տիրոջ Աջով պատժվելու են բոլոր անօրենները...», - ընդգծում է Ա. Հակոբյանը:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)