Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի

Վերլուծություն

­Ներ­կա ի­րա­վի­ճա­կում Տո­կաե­ւի հա­մար ո՞ւմ խոս­քը կա­րող է ա­վե­լի էա­կան լի­նել, Մոսկ­վա­յի՞, թե՝ Ան­կա­րա­յի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=282147&l=am): Թեեւ կողմ կամ դեմ բա­զում փաս­տարկ­նե­րին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կա մեկ նյո­ւանս, ո­րը թուր­քա­կան տար­բե­րակն ա­վե­լի քիչ հա­վա­նա­կան է դարձ­նում:

Էր­դո­ղա­նը, ճիշտ է, իր հեր­թին է վեր­ջերս ակ­տի­վա­ցել հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յան հետ կապ­ված, խո­սում է կով­կաս­յան տի­րույ­թում ինչ-որ նոր կար­գե­րի մա­սին, ո­րը կա­րե­լի է ըն­կա­լել նաեւ որ­պես թյուր­քա­կան գե­րիշ­խա­նութ­յան մա­սին ակ­նարկ, ո­րին մի­գու­ցե հակ­ված է նաեւ Ղա­զախս­տա­նը: Միայն թե չմո­ռա­նանք, այս պա­հին Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը փո­խա­դարձ կա­պե­րին, այն է՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում վե­րահս­կո­ղութ­յու­նը բաց չթող­նե­լուն տա­լիս են ա­ռա­վե­լա­գույնս մեծ կա­րե­ւո­րութ­յուն: Այդ հար­ցում ակն­հայտ է նաեւ Չի­նաս­տա­նի շա­հագրգռ­վա­ծութ­յու­նը, ո­րը մի կող­մից Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ խո­րա­ցող բա­նակ­ցա­յին կա­պե­րի մեջ է, մյուս կող­մից էլ՝ թյուր­քա­կան ուղ­ղութ­յան զար­գա­ցումն հայտ­նի ույ­ղուր­նե­րի պատ­ճա­ռով ա­մե­նաու­ղիղ հար­վածն է Չի­նաս­տա­նի հա­մար: Ու ե­թե են­թադ­րենք, որ նման խա­ռը ի­րա­վի­ճա­կում Էր­դո­ղա­նը մտա­ծում է տա­րա­ծաշր­ջանն ի­րե­նով ա­նե­լու մա­սին, ա­պա դա կդառ­նար միա­ժա­մա­նակ Մոսկ­վա­յին, Պե­կի­նին եւ Թեհ­րա­նին ուղղ­ված մար­տահ­րա­վեր:

Կգ­նա՞ Էր­դո­ղա­նը ի­րա­վի­ճա­կի նման գեր­շի­կաց­ման ուղ­ղութ­յամբ, ի­հար­կե, հնա­րա­վոր է, սա­կայն սա քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակն է: Ա­ռա­վել եւս, երբ Ա­լիե­ւի մոս­կով­յան այ­ցը ակ­նար­կում է, որ «փոքր եղ­բայ­րը» իր հաշ­վարկ­ներն ու­նի: Ու մյուս կող­մից, այս օ­րե­րին կտրուկ վատ­թա­րա­նում են Իս­րա­յե­լի հետ Թուր­քիա­յի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ին­չը Էր­դո­ղա­նին այլ ռազ­մա­վա­րութ­յուն է պար­տադ­րում: Ա­մեն դեպ­քում, Իս­րա­յե­լի հետ հայտ­նի դի­վա­նա­գի­տա­կան սկան­դա­լից եւ Նե­թան­յա­հու­ին Հիտ­լե­րի հետ հա­մե­մա­տե­լուց հե­տո, Էր­դո­ղա­նը նա­խօ­րեին հայտ­նեց նաեւ, որ Ան­կա­րան այլեւս ակ­տիվ առեւտ­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ չի պահ­պա­նում Իս­րա­յե­լի հետ: Այն հիմ­նա­վոր­մամբ, թե անհ­նար է առեւտ­րա­յին կա­պեր պահ­պա­նել Իս­րա­յե­լի հետ, ո­րը մե­ղա­վոր է Գա­զա­յում ա­վե­լի քան 40 հա­զար մար­դու սպա­նութ­յան եւ­ ա­վե­լի քան 75 հա­զար վի­րա­վո­րում ստա­ցած­նե­րի հա­մար:

Ան­կա­րա­յի նման քայ­լը, որն ինչ որ տեղ պար­տադր­ված էր, կա­րե­լի է հաս­կա­նալ: Մի կող­մից, Իս­րա­յե­լի հետ վեր­ջին բա­խում­նե­րից հե­տո Ի­րա­նի հե­ղի­նա­կութ­յու­նը, այդ թվում՝ ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հում հա­սել է գեր­բարձր մա­կար­դա­կի: Ընդ ո­րում, Ի­րանն այդ ըն­թաց­քում ի­րեն դրսե­ւո­րեց նաեւ ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից այն­պի­սի բարձր մա­կար­դա­կում, որ դրա կող­քին Թու­րքիա­յի այդ­քան փա­ռա­բան­ված բա­նա­կը խամ­րում է: Մ­յուս կող­մից, Ի­րա­նի այդ հա­ջո­ղութ­յուն­նե­րի ֆո­նին, իս­լա­մա­կան աշ­խար­հից Ան­կա­րան ստա­նում էր միայն բա­ցա­սա­կան մե­սիջ­ներ եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ Իս­րա­յե­լի հետ ա­ռեւտ­րի, այդ թվում՝ ա­ռանց­քա­յին ռազ­մա­կան նշա­նա­կութ­յան բեռ­ներ, այդ թվում՝ զին­տեխ­նի­կա­յի հա­մար վա­ռե­լիք տեղ հասց­նե­լու հա­մար: Իսկ դա ար­դեն սկսել էր իս­լա­մա­կան աշխար­հում Թուր­քիա­յին մղել երկ­րոր­դա­կան դիր­քեր՝ ա­պա­գա­յի հետ կապ­ված բա­զում խնդիր­նե­րով հան­դերձ: Ու իս­լա­մի ա­ռաջ­նոր­դի դիր­քին հա­վակ­նող Էր­դո­ղա­նի հա­մար դա մա­հա­ցու հար­ված է: Ա­ռա­վել եւս, երբ բուն Թուր­քիա­յում, ա­ռա­վել եւս՝ վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո իս­լա­միս­տա­կան ուղղ­վա­ծութ­յան ընտ­րա­զանգ­վածն է մնա­ցել նրա հա­մար հիմ­նա­կան հե­նա­րան:

Այս իր­ավի­ճա­կում, գու­մա­րած մի շարք այլ նյո­ւանս­ներ, Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կոշ­տա­ցու­մը դար­ձել էր Էր­դո­ղա­նի հա­մար միակ տար­բե­րակ: Ան­կախ այն բա­նից, որ դա տա­նում է նաեւ ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի էլ ա­վե­լի լուրջ սրա­ցում­նե­րի: Եվ որ դրա հետ միա­ժա­մա­նակ փոր­ձես գնալ նաեւ ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ սրա­ցում­նե­րի, դա ար­դեն ան­գամ Էր­դողա­նի կար­գի ծեր աղ­վե­սի հա­մար ան­լու­ծե­լի խնդիր կդառ­նա:

Այս­պի­սով, որ Էր­դո­ղանն այս պա­հին ռեալ շան­սեր ու­նի եւ կփոր­ձի սե­փա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը հաս­տա­տել Հա­րա­վա­յին Կով­կա­սում՝ այս­տե­ղից դուրս մղե­լով ռուս­նե­րին եւ պար­սիկ­նե­րին, մնում է քիչ հա­վա­նա­կան, բայց միշտ էլ չբա­ցառ­վող տար­բե­րակ: Իսկ դա նաեւ նվա­զեց­նում է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Տո­կաեւն Էր­դո­ղա­նի մի­ջո­ցով է փոր­ձում Ղա­զախս­տա­նը դարձ­նել հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հար­թակ:

­Շատ ա­վե­լի ռեալ տեսք կա­րող է ու­նե­նալ, որ Տո­կաե­ւը այդ ուղ­ղութ­յամբ սկսեց շարժ­վել Հա­րա­վա­յին Կով­կա­սում «3+3» հար­թա­կի ձե­ւա­վոր­ման տրա­մա­բա­նութ­յու­նից ել­նե­լով, ո­րը են­թադ­րում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման Նի­կո­լի սի­րած «խաչ­մե­րու­կի» տրա­մա­բա­նութ­յամբ, բայց նաեւ ռուս­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դե­րը, այս­պես ա­սած, «մո­ռա­ցութ­յան չտա­լով»: Որ­քա­նո՞վ է Նի­կո­լը պատ­րաստ դրան, հաշ­վի առ­նե­լով նաեւ նրա բրյու­սել­յան վեր­ջին այ­ցը, դա հար­ցի մի կողմն է: Բայց այն, որ նի­կոլ­յան շրջա­պա­տը շա­րու­նա­կում է կոշտ հա­կա­ռու­սա­կան խա­ղը, այդ թվում՝ Ա­լե­նի վեր­ջին սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րութ­յան, կամ ԱԽՔ Ար­մե­նի պնդման տես­քով, թե Ար­ցա­խից դուրս ե­կող ռու­սա­կան ու­ժե­րը չպետք է մնան Հա­յաս­տա­նում, դա եւս փաստ է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում