Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը

Տնտեսություն

­Պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րութ­յու­նը ե­րեկ ներ­կա­յաց­րեց այս տար­վա ա­ռա­ջին ե­ռամս­յա­կի կտրված­քով հա­յաս­տան­յան տնտե­սությ­յան վի­ճա­կը: Ե­րե­ւի մնա­ցա­ծը հաս­կա­նա­լի է` սա իս­կա­կան ձոն է նի­կոլ­յան «տնտե­սա­կան հրաշ­քին»:

Այս­պես, ըստ վի­ճա­կա­գիր­նե­րի, այս տար­վա ա­ռա­ջին ե­րեք ա­միս­նե­րին Հա­յաս­տա­նում Տն­տե­սա­կան ակ­տի­վութ­յան ցու­ցա­նիշն ա­ճել է կա­տա­ղած տեմ­պե­րով` 14,3 տո­կո­սով: Այդ թվում` արդ­յու­նա­բե­րութ­յու­նը` 30,4 տո­կո­սով, ու պատ­կե­րաց­րեք, թե ինչ­քան կլի­ներ, ե­թե այդ հա­մա­կար­գը ղե­կա­վա­րող նա­խա­րա­րութ­յու­նում կո­ռուպ­ցիոն սկան­դալ չլի­ներ, եւ նախ­կին նա­խա­րա­րին չբռնեին: Նույն նա­խա­րա­րութ­յա­նը վե­րա­բե­րող գյու­ղատն­տե­սութ­յու­նում վի­ճակն ա­վե­լի հա­մեստ է` ըն­դա­մե­նը 3,7 տո­կոս աճ: Շի­նա­րա­րութ­յունն ա­ճել է 11,7 տո­կո­սով, ա­ռեւ­տու­րը` 26,5, ծա­ռա­յութ­յուն­նե­րը` 5,0: Ար­տա­հա­նու­մը, պատ­կե­րաց­րեք, ա­ճել է 2,7 ան­գամ, ներ­մու­ծու­մը` 75,8 տո­կո­սով:

­Միայն թե այս ճոխ թվերն ի­րենք ի­րենց են կաս­կա­ծի տակ դնում: Ըն­դու­նեք, չի կա­րող այն­պես լի­նել, որ արդ­յու­նա­բե­րութ­յունն ա­ճի 30.4, գյու­ղատն­տե­սութ­յու­նը` 3,7 տո­կո­սով, ու հիմ­նա­կա­նում այդ ուղ­ղութ­յուն­նե­րի հան­րա­գու­մար հան­դի­սա­ցող ար­տա­հա­նու­մը` 2,7 ան­գամ. բա այդ ի՞նչ են ար­տա­հա­նել, որ­տե­ղի՞ց: Նույ­նը ներ­մուծ­ման մա­սով. ե­թե ներ­քին վա­ճառ­քը` ա­ռեւ­տուրն ա­վե­լա­ցել է 26,5 տո­կո­սով, ո՞ւր է գնա­ցել մնա­ցած ներկր­վա­ծը: Վեր­ջա­պես, ար­տա­հա­նում կամ տնտե­սութ­յուն կոչ­վա­ծը դան­դաղ պրո­ցես­ներ են, եր­բեք չեն կա­րող ու­նե­նալ նման կտրուկ, ա­ռա­վել եւս` ան­գամ­նե­րով թռիչք­ներ: Բայց ե­թե ըն­դու­նենք, որ այս դեպ­քում ու­նեն, դրա տակ պետք է ոչ օբ­յեկ­տիվ գոր­ծոն­ներ լի­նեն:

Եվ ա­հա այս ֆո­նին նկա­տենք, որ ե­րեկ նաեւ ՊԵԿ-ը ո­րո­շա­կի ցու­ցա­նիշ­ներ ներ­կա­յաց­րեց` այս տար­վա ա­ռա­ջին ե­ռամս­յա­կում 1000 խո­շոր հար­կա­տու­նե­րի վճա­րած հար­կե­րի տվյալ­նե­րը: Ու երբ դա հա­մադ­րում ես տնտե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րի հետ, շատ հե­տաքր­քիր պատ­կեր է սկսում ի հայտ գալ: Այս­պես, ըստ ՊԵԿ-ի. «1000 խո­շոր հարկ վճա­րող­նե­րի կող­մից 2024 թ. հուն­վար- մարտ ա­միս­նե­րի ըն­թաց­քում պե­տա­կան բյու­ջե ընդ­հա­նուր առ­մամբ վճար­վել է ա­վե­լի քան 387 մի­լիարդ 109 մի­լիոն դրամ: Հար­կա­յին մար­մին կա­տար­ված վճա­րում­նե­րի գու­մա­րը կազ­մել է ա­վե­լի քան 329 մի­լիարդ 864 մի­լիոն դրամ, իսկ մաք­սա­յին մար­մին կա­տար­ված վճա­րում­նե­րի գու­մա­րը՝ ա­վե­լի քան 57 մի­լիարդ 244 մի­լիոն դրամ»: Իսկ ա­հա ան­ցած տար­վա ա­ռա­ջին ե­ռամս­յա­կին 1000 խո­շոր հար­կա­տու­նե­րը վճա­րել էին 381 մի­լիարդ 104 մի­լիոն դրամ: «Հար­կա­յին մար­մին կա­տար­ված վճա­րում­նե­րի գու­մա­րը կազ­մել է ա­վե­լի քան 277 մի­լիարդ 942 մի­լիոն դրամ, իսկ մաք­սա­յին մար­մին կա­տար­ված վճա­րում­նե­րի գու­մա­րը՝ ա­վե­լի քան 103 մի­լիարդ 161 մի­լիոն դրամ»։

Մի կողմ թող­նենք, թե ին­չու է հար­կա­յին եւ մաք­սա­յին մուտ­քե­րի հա­մա­չա­փութ­յու­նը մեկ տա­րում այդ­պես փոխ­վել` կենտ­րո­նա­նա­լով վերջ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րի վրա: Մուտ­քե­րը 381 մի­լիար­դից հա­սել են 387 մի­լիար­դի: Աճ կա` 6 մի­լիարդ, որն այս ծա­վալ­նե­րի մեջ չնչին է` զրո­յա­կան: Ու հի­մա պատ­կե­րաց­րեք հե­տեւ­յա­լը. որ­պես կա­նոն, հիմ­նա­կան ար­տա­հա­նում-ներ­մու­ծու­մը վե­րա­բե­րում է ա­մե­նա­խո­շոր ըն­կե­րութ­յուն­նե­րին: Եվ ա­հա, ար­տա­հան­ման 2,7 ան­գա­մա­նոց եւ ներ­մուծ­ման` 75,8 տո­կո­սա­նոց ա­ճի պա­րա­գա­յում այդ խո­շոր­նե­րի վճա­րած հար­կե­րը գրե­թե չեն փոխ­վել:

Այս կող­մից եւս նա­յենք հար­ցին. կա­րե­լի է ա­սել, որ 1000 հար­կա­տու­նե­րի վճա­րած հար­կե­րի այդ 6 մի­լիար­դա­նոց աճն ա­պա­հո­վել է «Մո­բայլ սենթր արթ» ըն­կե­րութ­յու­նը, ո­րի հար­կերն ան­ցած տար­վա ա­ռա­ջին ե­ռամս­յա­կի մոտ 5,3 մի­լիարդ դրա­մից այս տա­րի հա­սել են 19,5 մի­լիար­դի: Ըն­կե­րութ­յան նման հար­կա­յին թռիչ­քին դեռ կհաս­նենք: Մինչ այդ, ար­ձա­նագ­րենք. 1000 խո­շոր հար­կա­տու­նե­րի 6 մի­լիար­դա­նոց աճն ա­պա­հո­վե­լուց զատ, «Մո­բայլ սենթր ար­թը» եւս հա­վել­յալ 13,5 մի­լիարդ է վճա­րել: Կամ այս­պես. ա­ռանց այս ըն­կե­րութ­յան ա­ճի, խո­շոր հար­կա­տու­նե­րի մոտ կու­նե­նա­յինք 13,5 մի­լիար­դի ան­կում: Ցանկն էլ է դա հու­շում: Օ­րի­նակ, ե­թե ան­ցած տա­րի ցան­կի միջ­նա­մա­սում գտնվող ըն­կե­րութ­յուն­նե­րը վճա­րում էին 155-156 մի­լիո­նի կար­գի հար­կեր, ա­պա այս տա­րի` 145-146: Վեր­ջին տե­ղե­րի ըն­կե­րութ­յուն­նե­րը` ան­ցած տար­վա 75-76 մի­լիո­նի փո­խա­րեն` այս տա­րի` 69 մի­լիո­նի կար­գի: Մո­տա­վո­րա­պես նույն տրա­մա­բա­նութ­յունն է ողջ ցան­կում, ո­րոշ բա­ցա­ռութ­յուն­նե­րով: Սա նշա­նա­կո՞ւմ է, որ հա­յաս­տան­յան արդ­յու­նա­բե­րութ­յունն ա­ճել է 30 տո­կո­սով, ար­տա­հա­նու­մը` ան­գամ­նե­րով: Թե՞ պետք է ըն­դու­նենք, որ այդ աճն ա­պա­հով­վել է 1000 հար­կա­տու­նե­րից ներ­քեւ ըն­կած­նե­րի հաշ­վին: Երկ­րորդ տար­բե­րա­կը աբ­սուրդ է, նման բան չի լի­նում: Կամ, ե­թե այ­նո­ւա­մե­նայ­նիվ ե­ղել է, ու­րեմն նշա­նա­կում է, որ խո­շոր հար­կատու­նե­րի հա­մար շատ ա­վե­լի հա­ճե­լի հար­կա­յին պայ­մաններ են սահ­ման­ված, իսկ ներ­քե­ւում գտնվող­նե­րին պար­զա­պես քեր­թում են: Իսկ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է, որ կա´մ ներ­կա­յաց­ված 30 տո­կո­սա­նոց եւ ան­գամ­նե­րով արդ­յու­նա­բե­րութ­յան ու ար­տա­հան­ման թվերն են հե­քիա­թի ժան­րում, կամ ինչ-որ գաղտ­նիք կա:

Այդ «գաղտ­նի­քի» մա­սին ինչ-որ բան կա­րող է հու­շել «Մո­բայլ սենթր արթ»-ի ներ­կա­յաց­ված ճախ­րան­քը: Շատ լավ է, որ այդ­քան աճ կա: Բայց դա նշա­նա­կում է, որ այդ ըն­կե­րութ­յան հա­յաս­տան­յան շրջա­նա­ռութ­յունն այս մեկ տա­րում մո­տա­վո­րա­պես քա­ռա­պատկ­վե՞լ է, հար­կա­յին դրույ­քա­չա­փե՞րն են քա­ռա­պատկ­վել, թե՞ ան­ցած տա­րի շատ խո­րը ստվե­րում էր ու հի­մա վճա­րում է ճիշտ չա­փով: Այ­սինքն, ըն­կե­րութ­յու­նը սկսել է 4 ան­գամ շատ հե­ռա­խո՞ս վա­ճա­ռել, որ ավե­լ է գազ եւ պղինձ վա­ճա­ռող­նե­րից: Շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան չէ հրա­պա­րա­կա­յին դաշ­տում շրջա­նառ­վող վար­կա­ծը, ըստ ո­րի` «Mobile Centre-ի հար­կե­րի կտրուկ ա­ճին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, նպաս­տել են Հա­յաս­տա­նից Ռու­սաս­տան տեխ­նի­կա­յի վե­րաար­տա­հա­նում­նե­րը։ 2022 թվա­կա­նի փետր­վա­րից՝ ռուս-ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից հե­տո, Հա­յաս­տա­նը դար­ձել է տա­րան­ցիկ եր­կիր արևմտ­յան երկր­նե­րի և Ռու­սաս­տա­նի առևտ­րի հա­մար»: Եվ ե­թե այս­պես է, շատ հե­տաքր­քիր պատ­կեր ենք ստա­նում. ըն­դա­մե­նը մե­կի ապ­րան­քա­խումբը դե­պի Ռու­սաս­տան վե­րար­տա­հա­նե­լու մի­ջո­ցով ոչ միայն կոնկ­րետ ըն­կե­րութ­յունը կա­րող է դառ­նալ թիվ 1 հար­կա­տու, այլ նաեւ դրա հաշ­վին փրկում է մյուս 1000 խո­շոր­նե­րի հար­կա­յին ան­կու­մը: Ընդ ո­րում, կա­րե­լի է մի քա­նի նման այլ ըն­կե­րութ­յուն­նե­րի եւ ապ­րան­քախմ­բերի ներ­կա­յաց­նել, ո­րոնք դե­պի Ռու­սաս­տան կամ Ռու­սաս­տա­նից ո­րո­շա­կի ապ­րան­քա­տե­սակ­ներ են բե­րում-տա­նում, հիմ­նա­կա­նում, հաս­կա­նա­լի է, տա­րանց­ման կամ ժա­մա­նա­կա­վոր ներ­մուծ­ման տես­քով: Արդ­յուն­քում կա ե­կամ­տա­յին նկա­տե­լի աճ: Բայց ե­թե այդ ըն­կե­րութ­յու­ններին հա­նենք, մնա­ցած ողջ տնտե­սութ­յան հա­մար կար­ձա­նագր­վի ի­րա­կան պատ­կե­րը` կա­տաստ­րո­ֆիկ ան­կում: Ա­հա սա է նի­կոլ­յան «տնտե­սա­կան հրաշ­քի» ի­րա­կան տես­քը, Ռու­սաս­տա­նին հայ­հո­յե­լով, Ռու­սաս­տա­նի հաշ­վին, բայց վեր­ջը հե­ռու չէ:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում