«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն
Մշակութային
Սա նվիրական վայր է բոլոր հայերի համար Այս տարի լրանում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60- ամյակը, եւ ուրախալի է, որ թանգարանի՝ միջոցառումների համար նախատեսված ցուցասրահն արդեն արդիականացվում է: «2023թ. մեր թանգարանը մասնակցեց ՀԲԸՄ եւ Creative Armenia-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրին, ունեցանք 8-շաբաթյա դասընթացներ, որի արդյունքում պիտի որոշվեին դրամաշնորհ ստանալու հնարավորությունները: Հուրախություն մեզ՝ մեր ծրագիրը հավանության արժանացավ եւ մասնակի աջակցվեց: Ներկա պահին մենք այդ աջակցության շնորհիվ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների կամ միջոցառումների համար նախատեսված ցուցասրահը փորձում ենք արդիականացնել, համապատասխանեցնել թանգարանագիտական պահանջներին: Արդեն արվել է օդափոխության համակարգի ներդրումը, լուսավորությունը, ընթացքում են այն աշխատանքները, որոնք ենթադրում են ցուցադրության կազմակերպում»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը: Նրա խոսքով, դրամաշնորհի շնորհիվ ստացած աջակցությունը մեծ ներդրում էր թանգարանի այդ հատվածի համար, որովհետեւ այն հետագայում կծառայի տարբեր յուրատեսակ ծրագրերի իրականացմանը:
https://www.aravot.am/2024/04/26/1414969/