«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»

Մշակութային


«Ինձ թվում է ապրիլից 30-ը ՝ Ջազի միջազգային օրը բոլոր երաժշտասերների համար տոն է, կարծում եմ չեմ սխալվում: Այդ օրը կայանալիք համերգին կհնչեն իմ նոր ստեղծագործությունները: Կլինի երգի պրեմիերա, կմասնակցի «Գեղարդ» երգչախումբը, որը կկատարի իմ նոր՝ «Լույս» կոչվող երգը: Եվս երկու նոր ստեղծագործություններ կհնչեն իմ գործերից»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց ջազային երաժիշտ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Գարի Քյոսայանը։ «Մեզ եւ հանդիսատեսի համար մեծ նվեր կլինի ԱՄՆ-ից ժամանած ջութակահարուհի Լուսինե Ֆիելոյի կատարումը: Ինձ համար նա մեծ հայտնություն էր, ես ողջ կյանքում սիրել եմ ջազային ջութակահարներին, իսկ իմ սիրելի ջազային ջութակահարը եղել է Ստեֆան Գրապելլին: Լսելով Լուսինեին՝ մեծ զարմանք ապրեցի, որ այդ աստիճանի վիրտուոզ ջութակահարուհի գոյություն ունի եւ նման խորն է զգում երաժշտությունը: Երեկ մենք արդեն փորձեցինք համերգի ծրագիրը: Բոլորիդ հրաշալի երեկո է սպասվում»,-հավելեց անվանի երաժիշտը: «Շատ հագեցած ծրագիր է լինելու, եւ պատահական չէ, որ համերգը սկսվելու է հենց «Լույս» ստեղծագործությամբ. մեզ այս օրերին համախմբող, ոգեշնչող գաղափարական նման մի ստեղծագործություն էր հարկավոր: Բարդ ժամանակներում ենք ապրում: Քանի որ ջազն ունի հոգեւոր արմատներ, համերգի մեկնարկը կտրվի հոգեւոր ստեղծագործությամբ՝ «Գեղարդ» երգչախմբի կատարմամբ: Ես ինքս մասնակցում եմ համերգին, երգելու եմ ջազային հիթեր…
Համերգի ուղերձն այն է, որ աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների եւ չ՛ջազի է գնում, անգրագետ երաժշտությամբ փորձում են երիտասարդության միտքը զբաղեցնել, բայց ճշմարտությունը մեկն է՝ լավ երաժշտությունն է դիպչում հոգուն: Մենք խնդիր ունենք այդ օրը հանդիսատեսին բերել դահլիճ եւ ցուցադրել գեղեցիկն ու ճաշակովը: Իսկ գեղեցիկն ու ճաշակովը ցուցադրելու լավագույն հնարավորություն ստեղծողը Գարին է՝ իր գործերով»,-նշեց երգչուհի Ալլա Սահակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/25/1414724/

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից



https://iravunk.com/sim/?p=282035&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը