«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա, երգչուհի ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ հետ:

-Տիկին Ասրյան, Տվուշի մարզում զարգացող իրադարձությունների հետ կապված, հետագայում շրջափակված Արցախի ճակատագիրն ունենալու վտանգ Դուք չե՞ք տեսնում:

-Եթե այսպես շարունակվի, Հայաստանի մյուս շրջանների հողերն էլ կտա, հետո շրջափակման մեջ կգցի: Հայաստանի կարգավիճակը կդարձնի այնպիսին, ինչպիսին Արցախինն էր: Ցավոք, այսօր Արցախի մասին անցյալով են խոսում:Ես ուղղակի ապշած եմ, որ հախից չեն կարողանում գալ: Այսօր ես իմ հայրենիքի ճակատագրի համարն եմ մտածում, բայց ինձ նման մտածողները դեռ մասսայական չեն: Ազգովի պետք է դուրս գանք պայքարի: Եվ ինչու չէ նաեւ նրա ճանապարհը փակենք: Ազգային ժողովը պետք է արտահերտ նիստ հրավիրի եւ անմիջապես ԱԱԾ-ի, Ներքին գործերի նախարարությանը, Պաշտպանության նախարարությանը հրահանգի, որպեսզի նրան ձերբակալեն: Երբ գա պատասխանատվության ժամանակը, նա իր գժի թուղթը ցույց կտա, եւ ոչ մի պատասխանատվության չեն ենթարկի իրեն: Լավ, ասենք ինքը գիժ է, բա ժողովո՛ւրդ, դուք է՞լ եք գիժ, որ չեք կարողանում առաջն առնել:

- Բայց չէ՞որ ժողովրդի մի մասը մտածում է` գյուղերը հանձնենք, որ պատերազմ չլինի:

-Նախեւառաջ, ինքն է ժողովրդին հավատացնում, որ գյուղերը հանձնեն, լավ կլինի, հանգիստ կապրենք: Արցախի համար էլ էին ասում` Արցախը տանք, հանգիստ կապրենք: Արցախը տվեցին, հիմա ինչո՞ւ հանգիստ չեն ապրում: Այդպես շարունակ հիմա էլ Հայաստանից են մաս- մաս տալու:

- Միայնակ դուրս եք ելել պայքարի, իսկ ո՞ւր  են  մեր մյուս  արվեստագետները, մտավորականները:

- Ցավ եմ ապրում, որ նրանց չեմ տեսնում պայքարի մեջ: Ազգի սերուցքը դա մտավորականությունն է, բայց այսօր նրանց կողմից քար լռություն է: Եթե ոտքի կանգնեն, ես կարծում եմ, որ անմիջապես իրեն գահընկեց կանեն: Այսօր Սփյուռքը լուռ է: Այն, որ 2018 թվականին ոտքի էր կանգնել, նրան էր ընտրում, հիմա հայրենիքն է կործանվում,  ինչո՞ւ է լռում: Մարդկանց էլ որ խոսեցնում ես, ասում են` նախկիններն են մեղավոր: Չեն գիտակցում, որ մենք հիմա ապրում ենք նախկինների կառուցած երկրում:

- Հաճախակի են վկայակոչում նախկինների թալանը: Արդյո՞ք այսօր թալանչիներ չկան:

- Գողը մատնացույց է անում դիմացինին, ասելով` նա է գողը, որ այդ «գողի» հետեւից վազեն, եւ իսկական գողի ճամփեն բացվի, որ իրեն չբռնեն: Ցավոք,  նա կարողանում է իր ստերով հավատացնել թույլ կամքի տեր մարդկանց:

- Ճանապարհ փակելու միջոցով պայքար  ըստ Ձեզ  որքանո՞վ է արդյունավետ:

- Ինչո՞ւ են ճանապարհ փակում: Նախ` իրենց ընտրածն է: Տավուշի մարզի ժողովրդի մեծամասնությունը նրան է ընտրել: Եկել է այս պահը, ու արդեն որոշել են, որ իրեն չեն ընդունում: Հասարակ մարդկանց ճանապարհն ինչո՞ւ են փակում: Նրա՞նք են հողերը հանձնում: Հողատուն այստեղ նստած` գնացել միջպետական ճանապարհն են փակում:

- Հայաստանյան եկեղեցու դեմ դուրս գալը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:

- Եկեղեցու դեմ են դւրս եկել, որպեսզի եկեղեցին ոչնչացնեն, բոլոր տվյալները ոչնչացնեն: Եթե հողերն ադրբեջանական են, յոթերորդ դարի հայկական եկեղեցին ինչպե՞ս կարող էր ադրբեջանական հողում լինել, եթե Ադրբեջանն ընդամենը հարյուր տարվա պետություն է: Ոսկեպարի յոթերորդ դարի եկեղեցին տեսնելով` ո՞նց կարելի է ասել, որ դրանք ադրբեջանական հողեր են, գյուղեր են: Եվ մարդկանց էլ համոզել, որ ադրբեջանական հողեր են: Մեր պատմաբանները, գիտնականները, մտավորականները ինչո՞ւ են պապանձվել ու չեն խոսում: Ո՞ւր եք գիտնականներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, արվեստագետներ, վաստակավոր ու ժողովրդական արտիստներ: Եթե այսօր չեք խոսում, դուք էլ ո՞ւմ եք պետք լինելու հետո առանց հայրենիքի: Ես ուղղակի ամոթից խելագարվում եմ, տեսնելով, թե ոնց են հանդուրժում այդ տականքին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=282033&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը