Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն

Մշակութային

Monument Watch-ը ահազանգում է․ «2024 թվականի ապրիլի 16-ին ադրբեջանական İCTİMAİ TV հեռուստաալիքի լուրերով ցուցադրվեց ընդարձակ ռեպորտաժ, որը նվիրված էր «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» մշակութային ժառանգությանը:

Ռեպորտաժում ադրբեջանական կողմը ներկայացնում էր «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող մշակութային ժառանգության մոնիթորինգը: Թիրախում առաջին հերթին մզկիթներն էին և քրիստոնեական հուշարձանները:

Եթե օկուպացված Արցախի իսլամական մշակութային ժառանգության մասին հնչում էին վերջին չորս տարիներին անընդմեջ կրկնվող թեզերը, ապա նորություն էր անդրադարձը քրիստոնեական ժառանգությանը: Ադրբեջանի Հանրապետության Մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության մամուլի քարտուղար Ֆարիզ Հուսեյնլին հայտարարեց, որ իրենց կողմից արված մոնիթորինգը ցույց է տվել, որ «հայկական օկուպացիայի ժամանակ» երկու տաճար օգտագործվել է որպես մարտական դիրք, քանդվել են քսան տաճարներ, որոշների վրա գրվել են հայերեն և ռուսերեն տառերով բառեր և արտահայտություններ, իսկ որոշ կոթողներում իրականացվել են դրանք հայկականացնելու գործողություններ: Պաշտոնյայի կողմից նման ընդհանրական և առանց հիմնավորող փաստերի ասված խոսքերը դատարկ և պրոպագանդիստական հայտարարության տպավորություն են թողնում: Արվում են անհիմն հայտարարություններ՝ առանց նշելու հուշարձանների անունները, դրանց գտնվելու վայրը, թվագրությունը, առանց լուսանկարների, տեսանյութերի ներկայացման: Չեն բերվում փաստացի հիմքեր, գիտական հիմնավորում հուշարձանների մասին: Լավ կլիներ նաև, որ ադրբեջանական կողմը ի վերջո հասկանար գոնե իր համար, թե խոսքը ինչ տեսակի հուշարձանների մասին է, քանի որ մի դեպքում խոսվում է տաճարների, քրիստոնեական կոթողների և աղվանական քրիստոնեական կոթողների ու եկեղեցիների մասին: Այդ դեպքում ի վերջո ինչ է ավերվել և փաստվել իրենց կողմից: Տեսանյութում արվում է մեկ այլ հայտարարություն ևս, թե Շուշիում, Հադրութում, Քարինտակում, Մատաղիսում կառուցվող նոր մզկիթները այդ հողերի ազգային և կրոնական պատկանելիության ցուցիչ են: Դարերով հայկական բնակչություն ունեցած և 2020 թվականի պատերազմի հետևանքով հայաթափված բնակավայրերում, որտեղ վերջին չորս տարիներին միտումնավոր կերպով ջնջվում են հայկականության բոլոր հետքերը, նման հայտարարությունն ուղղակի հաստատում է այն, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն: Եվ, իհարկե, ոչ մի խոսք հայ քրիստոնեական և Արցախի անկախության շրջանի հուշարձանների ամենօրյա ոչնչացման քաղաքականության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/24/1414579/

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից

https://iravunk.com/sim/?p=282025&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը