«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգով

Մշակութային

Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն արդեն ավանդույթ է դարձրել Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ը, համերգային ծրագրով տոնելը: 2024 թվականը բացառություն չէ: Այս տարի Գարի Քյոսայանն ու նրա ջազ քառյակը համերգով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երեկոյին ելույթ կունենան նաև երգչուհի Ալլա Սահակյանը, ինչպես նաև ԱՄՆ-ից հրավիրված վիրտուոզ ջութակահարուհի Լուսինե Ֆիելոնը: Կհնչեն Քյոսայանի հեղինակային ստեղծագործություններն ու ջազի համաշխարհային հիթեր:

Քյոսայանն առաջին դասարանից սովորել է երաժշտական դպրոցում, սակայն ջազ երաժշտություն լսել է հարևանի շնորհիվ: «Մի օր մեր հարևանի տանից ջազային ստեղծագործություն լսեցի: Զարմացա գեղեցկության, ազատության, մտքի թռիչքի վրա: Այդ երաժշտությունն ինձ շատ գրավեց: Հիշում եմ՝ Քենի Բոլ Էդերլիի ստեղծագործություններից էր, իսկ հետո հնարավորություն ունեցա ունկնդրելու Օսկար Փիթերսոնին, Դյուկ Էլինգտոնին, Ջիմմի Սմիթին, որոնք դարձան իմ ուսուցիչները: Հեռվից լսելով նրանց երաժշտությունը՝ աշխատում էի դաշնամուրով կրկնօրինակել նրանց ստեղծագործությունները, ինչն ինձ ապագայում շատ օգնեց»,-ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Քյոսայանը:

1988 թվականին կոմպոզիտորը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և երգեհոնահար Ջիմմի Սմիթին հանդիպելու հնարավորություն է ունենում: «Ասացի. «Բարև Ձեզ, ուսուցիչ»: Զարմացած նայեց ինձ, ես էլ պարզաբանեցի՝ Հայաստանում նրա երաժշտությամբ եմ սովորել ջազ նվագել»,-նշել է կոմպոզիտորը:

2011 թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, որով 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր… Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

https://168.am/2024/04/25/2031752.html

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան