Զիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)

Շոու բիզնես

Ապրիլի 29–ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի 16 մասից բաղկացած սիրային կատակերգություն, որի գլխավոր դերասաններն են Պոնչը, Զիրոյանը և Լիլիթ Սարգսյանը։ Tert.am Life–ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է հարցազրույցներն ու BACKSTAGE լուսանկարները։

«Սրտի վալետ»–ին մարմնավորում է դերասան Զիրոյանը, որը նշում է՝ բոլորն ունեն սիրո կարիք։
«Ես մարմնավորում եմ Էդգարին, որն օգնում է այն տղաներին, որոնք ունեն բարդույթներ, կարծրատիպեր և չեն կարողանում արտահայտել իրենց մտքերն ու զգացողությունները և հերոսս փորձում է օգնել նման տղաներին՝ դարձնելով դա իր աշխատանքը»,– ասաց Զիրոյանը։ 

Դերասանը նշեց, որ ուրախ է այս նախագծում նկարահանվել իր լավ ընկերոջ՝ Պոնչի հետ։

«Այս պատմության մեջ ես օգնելու եմ հերոսին հասնել իր սիրելիին և ուրախ եմ, որ նկարահանան հրապարակում Պոնչի հետ եմ, որն իր հերթին մարմնավորում է Դավիթ անունով երիտասարդի, որը կուրորեն սիրահարված է Նարեին, իսկ ես իրեն օգնելու եմ այդ հարցում։»,– ասաց Զիրոյանը։ 

Հեռուստադիտողը երիտասարդ դերասանուհին Լիլիթ Սարգսյանին ճանաչում է տարբեր հեռուստանախագծերից, բայց հումորային ժանրում դերասանուհին ներկայանալու է առաջին անգամ։
«Այս նախագծում մարմնավորելու եմ Նարեին, որը բարի և դրական լիցքերով աղջիկ է և կարող եմ ասել, որ ինձ համար, թե՛ ձևաչափը, թե՛ հերոսուհին լիովին նոր են։ Նախորդ նախագծից հետո տևական ժամանակ է անցել և ուրախ եմ, որ եթեր եմ վերադառնում հումորային նախագծով՝ աշխատելով նոր անձնակազմի հետ։ Կարող եմ ասել, որ ամեն քայլափոխի սովորում եմ բոլորից»,– ասաց Լիլիթ Սարգսյանը։

Դերասանուհու վերջին նախագծերից էր «Սև արկղ» հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն։

«Ինձ իսկապես պետք էր եթերային դադարը, որպեսզի հասկանամ՝ ինչ եմ ուզում ես, արդյոք պատրաստակամ եմ կրկին նկարահանվել երկարաժամկետ նախագծերում և հենց այդ ժամանակահատվածում էլ եկավ այս առաջարկն ու լսելով 16 մասի մասին տվել եմ հավանությունս»,– եզրափակեց դերասանուհին։ 

Նախագծում նաև նկարահանվում են Հայկ Պետրոսյանը, Մանե Մխոյանը և մի շարք այլ դերասաններ։

https://www.tert.am/life/am/news/2024/04/25/srtivalet/92516

https://iravunk.com/sim/?p=282005&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան