«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Մինչ տա­վուշ­ցի­նե­րը շա­րու­նա­կում են պայ­քա­րել` տուն ու գյուղ պա­հե­լու հա­մար, իշ­խա­նա­կան թե­ւում շնոր­հա­վո­րանք­ներ են հնչում: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ շնոր­հա­վո­րա­կան ու­ղերձ է հղել ՀՀ նա­խա­գահ ­Վա­հագն ­Խա­չա­տուր­յա­նին՝ ծննդյան 65-րդ ­տա­րե­դար­ձի ա­ռի­թով, մաս­նա­վո­րա­պես` նշե­լով. «Հա­յաս­տա­նի հա­մար այս կա­րե­ւոր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ գտնվում ենք տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ մի­ջազ­գա­յին մար­տահ­րա­վեր­նե­րի բարդ շրջա­նում, պե­տա­կան եւ քա­ղա­քա­կան գործ­չի ­Ձեր հա­րուստ փորձն անմ­նա­ցորդ ծա­ռա­յեց­նում եք ՀՀ պե­տա­կան շա­հե­րի պաշտ­պա­նութ­յանն ու սպա­սարկ­մա­նը, ին­չը բարձր է գնա­հատ­վում Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի, կա­ռա­վա­րութ­յան եւ ան­ձամբ իմ կող­մից»: Ի­հար­կե, նույ­նիսկ կա­րե­լի էր հուզ­վել այս շնոր­հա­վո­րան­քից, բայց հե­տաքր­քիր է, որ Ն. Փա­շին­յա­նը դեռ ժո­ղովր­դի ա­նու­նից է հան­դես գա­լիս: Իսկ ա­մե­նա­զար­մաց­նողն այն է, թե այդ որ­տե՞ղ է Վ. ­Խա­չա­տուր­յանն այդ­պես անմ­նա­ցորդ աչ­քի ըն­կել ՀՀ պե­տա­կան շա­հե­րի պաշտ­պա­նութ­յանն ու սպա­սարկ­ման գոր­ծում, երբ ժո­ղո­վուր­դը նրան հիմ­նա­կա­նում հի­շում է ե­րեք դրվա­գով. երբ տաք­սի էր կանգ­նեց­նում զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար, դաշ­նա­մուր նվա­գում տար­բեր բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի պատ­վին եւ լու­սան­կար­վում` Անգ­լիա­յի թա­գու­հու հո­գե­հանգս­տին:

Ի դեպ, Ս­յու­նի­քում` ­Խուս­տուփ լե­ռան ստո­րո­տին էլ դաշ­նա­մուր է նվա­գել աշ­խար­հահռ­չակ ­Մոն­քի ան­վան մի­ջազ­գա­յին ջազ մրցույ­թի հաղ­թող, դաշ­նա­կա­հար ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԸ: ­Մի կողմ թող­նենք դեռ հար­ցը, որ մի մար­զում գյու­ղեր են հանձ­նում, մյուս մար­զում էլ հա­մերգ են կազ­մա­կեր­պում: ­Բայց ու­շագ­րավն այն է, որ բա­ցօթ­յա հա­մեր­գի հա­մար նա­խա­տես­ված դաշ­նա­մու­րը ուղ­ղա­թի­ռով է բեր­վել։ Գու­ցե կգտնվեն մար­դիկ, որ կա­սեն` հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն, ա­րել են, հե­տո՞ ինչ, սա­կայն տե­ղին է մեջ­բե­րել մե­դիա­փոր­ձա­գետ ­Տիգ­րան ­Քո­չար­յա­նի դի­տար­կու­մը. «Ս­յու­նի­քում շուռ ե­կած «Ու­րա­լի» ջար­դու­խուրդ ե­ղած զին­վո­րին «Ֆոր­դով» ­Մեղ­րիից բե­րում են Ե­րե­ւան, իսկ ­Հա­մաս­յան կեր­պա­րի հա­մեր­գի հա­մար ուղ­ղա­թի­ռով դաշ­նա­մուր են հասց­նում ­Խուս­տուփ: Ս­րա­նից հե­տո որ դրա­մա­հա­վաք ա­նե­լուց լի­նեք, միան­գա­մից ­Հա­մաս­յա­նից ու­զեք, էտ­քան ու­նի,որ տեղ չու­նի ծախ­սե­լու»։

Ին­չե­ւէ, վե­րա­դառ­նանք տա­վուշ­յան խնդրին. ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ աջ ու ձախ բո­լո­րը ե­կե­ղե­ցուց պա­հան­ջում ու հոր­դո­րում էին, որ զան­գե­րը ղո­ղան­ջեն եւ ­Սար­դա­րա­պա­տի փոր­ձով` «Սր­բա­զան քա­ջե­րին կան­չեն այս  ար­դար մար­տին»: Եվ ա­հա ե­րեկ եր­կար պայ­քա­րից հե­տո ճա­նա­պարհ փա­կող­նե­րի հետ Տա­վու­շի թե­մի ա­ռաջ­նորդ ­Գե­րաշ­նորհ Տ. ԲԱԳՐԱՏ ե­պիս­կո­պոս ԳԱԼՍՏՅԱՆԸ մտավ 7-րդ ­դա­րի ­Սուրբ ­Մա­րիամ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցի եւ հնչեց­րեց Ե­կե­ղե­ցու զան­գե­րը... Եվ ի՞նչ, ո­չինչ, Ե­կե­ղե­ցու վրա մու­ննաթ ե­կող­ներն այդ­պես էլ ար­դար մար­տի դուրս չե­կան: Արդ­յուն­քում` պայ­թեց հեր­թա­կան փու­չիկ, թե ժո­ղովր­դին փո­ղոց դուրս գա­լու հա­մար պա­կա­սում է այն, որ Ե­կե­ղե­ցին վա­րա­նում է զան­գե­րը հնչեց­նել:

Այ­դու­հան­դերձ, հույ­սը վեր­ջինն է մեռ­նում: Այս ա­ռու­մով ապ­շեց­նող լա­վա­տես է դար­ձել ­Լե­հաս­տա­նում ՀՀ նախ­կին դես­պան, ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ: «Ներ­քին զգա­ցո­ղութ­յուն ու­նեմ, որ այս տար­վա ապ­րի­լի 23-ի ­Ջա­հե­րով եր­թը չի լի­նի պար­զա­պես հեր­թա­կան քայ­լեր­թը` Ե­րե­ւա­նի փո­ղոց­նե­րով։ ­Կազ­մա­կեր­պիչ­նե­րը ճիշտ են ա­նում, որ ման­րա­մաս­ներ չեն հայտ­նում։ Ա­մեն ինչ թող ա­նակն­կալ լի­նի։ Ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան հե­ղա­փո­խութ­յունն իր նպա­տա­կին հա­սավ 2018 թվա­կա­նի ապ­րի­լի 23-ին։ Վս­տահ եմ` այդ օր­վա խոր­հուր­դը բո­լորն են գի­տակ­ցում»,- գրել է նա։ Իսկ թե արդ­յոք ընդ­դի­մութ­յունն ինչ-որ ա­նակն­կալ պատ­րաս­տե՞լ է, հայտ­նի կդառ­նա ե­րե­կո­յան:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան