Մեր աչքից չվրիպեց մենամարտի ընթացքում բրազիլացի մարզիկի անվայել պահվածքը

Սպորտ

Վերջերս, Խառը մենամարտերի /MMA /թեթևագույն քաշային կարգում մինչև 70 կգ UFC դասակարգման 4֊րդ համար, պրոֆեսիոնալ մարզիկ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ /Հայաստան /ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացած UFC 300 մրցաշարում տպավորիչ հաղթանակ տոնեց դասակարգման համար առաջին ազգությամբ բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ։ Վիճահարույց առաջին ռաունդից հետո, Ծառուկյանը երկրորդ և երրորդ ռաունդներում ուներ առավելություն ու հաղթեց մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։ Մեր աչքից չվրիպեց մենամարտի ընթացքում բրազիլացի մարզիկի անվայել պահվածքը, նա հարվածներ էր հասցնում գլխով, ինչպես նաև ոտքով դեմքին, ինչը անթույլատրելի է մարզիկի կողմից։ Արմանը դարձավ չեմպիոնի հավակնորդը ու պիտի մենամարտ անցկացներ այս քաշային կարգում UFC չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։ Սակայն, Ծառուկյանը հրաժարվել է, քանի որ քիչ է ժամանակը պատրաստվելու։ Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ ու կրել 3 պարտություն, իսկ Օլիվեյրան տարել է 34 հաղթանակ ու կրել 10 պարտություն։ Արմանը տպավորիչ հաղթանակից հետո նշել է, որ չէի կարծում, որ մրցավարները ոչ միաձայն հաղթանակ կտան, ես կվերադառնամ ավելի ուժեղ։ Շնորհակալ եմ Օլիվեյրային, նա իսկական մարդ է։ Շնորհակալ եմ UFC ֊ին, այս հնարավորության համար, ես ցանկանում եմ մենամարտել տիտղոսի համար, ես կլինեմ դիվիզիոնի ամենաերիտասարդ չեմպիոնը։ Նշեմ, որ երրորդ ռաունդում մրցավարը անաչառ չգտնվեց, երեք մրցավարներից մեկը հաղթանակը տվել էր մրցակցիս ու հատկանշականն այն է, որ մրցավարը ազգությամբ հայ էր, ես շատ զարմացա, եթե ինձ պարտություն տար բրազիլացի մրցավարը, ես դա նորմալ կհամարեի, բայց որ երկու օտարազգի մրցավարները հաղթանակը ինձ տվեցին, իսկ իմ ազգակիցը մրցակցիս, դա արդեն աբսուրդ եմ համարում, մեղմ ասած»։

Այսպիսով, Արման Ծառուկյանը դարձավ UFC ֊ի թեթև քաշային կարգի առաջին համարը։ Վարկանիշում առաջին տեղը բարձրանալ նրան օգնել է այս հաղթանակը։ Ծառուկյանը Օլիվեյրայից ուժեղ է եղել 28։29,29։28 և 29։28 հաշվով։ Մինչ այս մենամարտը, Ծառուկյանը 4֊րդ տեղն էր զբաղեցնում։ Այս մենամարտից առաջ Արման Ծառուկյանը հայտարարել էր.

«Ես ներկայացնում եմ Հայաստանը, ես կտանեմ այդ հաղթանակը Ձեզ համար»։ Իսկ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելու հետ կապված Ծառուկյանը այսպես է պարզաբանել. «Ստացվում է, որ 7 շաբաթում պետք է հասցնեի հանգստանալ ու անցկացնել մարզումային ճամբար։ Եթե խոսքը լիներ հունիսի վերջի մասին, ապա ես կհամաձայնեի մենամարտին։ Ինչու պիտի ռիսկի դիմեմ այնպես, ինչպես Իսլամի հետ մեր առաջին մենամարտում։ Դարձյալ կարճ ժամանակում է ստացվում, իսկ ես ցանկանում եմ 100 տոկոս պատրաստ լինել»։ Նշենք, որ Իսլամ Մախաչևը հունիսի 1֊ին մենամարտ կանցկացնի ամերիկացի Դասթին Պորիերի հետ։ Հաղթական մենամարտից առաջ Ծառուկյանը նշել էր.

«Լուրջ մրցակցին արդեն մեկնարկում խեղդումով հաղթելը բարդ է։ Սովորաբար, դրանից առաջ պետք է մրցակցին ուժասպառ անել։ Առաջին երկու ռաունդներում հնարքով հաղթելը բարդ է։ Բայց ես կարծում եմ, որ կարող եմ արդեն առաջին ռաունդում հասնել հաղթանակի։ Ես կապացուցեմ, որ լավագույնն եմ այս գործում։ Ես կարող եմ նրան տապալել առաջին ռաունդում ու ցույց տալ, որ արժանի եմ չեմպիոնական գոտու մենամարտի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում