«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը։ Նրա այցից առաջ, տնօրեն Ամալյա Հովհաննիսյանի հրահանգով, դպրոցի պատից հեռացրել էին Արցախի դրոշը, որը փակցված է եղել զոհվածների փառքի անկյունում։ Հովհաննիսյանը մեզ ասաց, թե չի եղել նման բան՝ դրոշը չի հեռացվել, սակայն դպրոցի մեր աղբյուրները պնդեցին, որ եղել է։ Հարցին՝ ինչո՞ւ Պապ թագավոր, ո՞ւմ մտահղացումն էր, նիկոլական տնօրենն ասաց․ «Նախագծային աշխատանք էր»։ Ասաց, որ Փաշինյանը մինչեւ վերջ դիտել է ներկայացումը, դրական գնահատել։  Պապ թագավորից ի՞նչ դրվագ էր բեմականացվել։ «Ճիշտն ասած՝ չեմ կարող մանրամասներ ասել, ես ֆիզարձակուրդում եմ, ներկա չեմ գտնվել»։

Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հիշատակում Պապ թագավորին, թե պատմիչները նրան դավաճան են անվանում, բայց, իր կարծիքով, նա եղել է ամենապետականամետ, բարեփոխիչ թագավորը, եւ զուգահեռներ էր տանում իր եւ Պապի միջեւ՝ եկեղեցու դեմ վարվող քաղաքականության համատեքստում։ Մի առիթով էլ ասաց․ «Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է` ես կլինեմ հերթական նեռը, դավաճանը, հողատուն, իսկ եթե գրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, կասի` մարդ էր, որ ուզում էր եւ բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն»։

Մինչդեռ Հայոց պատմության դասագրքերում Պապը ներկայացված չէ որպես նեռ, դավաճան, առավել եւս՝ հողատու, հակառակը՝ նա խելամիտ, հաստատակամ երիտասարդ էր, որը փորձում էր պառակտված Հայաստանը միավորել։ Կարճ ժամանակում վերականգնեց Մեծ Հայքի սահմանները, հնազանդեցրեց անջատողական, ըմբոստ նախարարներին, ուժեղացրեց բանակը։ Պապի հրամանով սպանվեցին 2 հայ դավաճաններ, որոնք պարսկական բանակը բերել էին Հայոց երկիր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում