Նոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացում

Թեմա

Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահության նախագահի փոփոխություն Է տեղի ունեցել: Որքանո՞վ է տարածված լուրը համապատասխանում իրականությանը փորձել ենք հետաքրքրվել  Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Արթուր Արիստակեսյանից, ով հաստատեց մեր ունեցած տեղեկությունը մանրամասնելով.

-Այ՛ո, Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահության նախագահի պաշտոնակատար պարոն Մնացական Մխիթարյանը` առողջական խնդիրներով պայմանավորված դիմում է ներկայացրել իր պարտականությունները վաղաժամկետ դադարեցնելու համար: Պարոն Մնացականյանին փոխարինել է նախագահության անդամ, հայտնի պրոֆեսոր  Գագիկ Բազիկյանը:

-Պարոն Արիստակեսյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Հայկական  Կարմիր Խաչ ընկերությունից հեռացված Աննա Եղիազարյանին ընդունելու են ԱԺ նախագահը եւ հանրապետության վարչապետը, որպեսզի քննարկեն վերջինիս  Հայկական  Կարմիր Խաչ վերադարձի հարցը: Դուք նման տեղեության տիրապետո՞ւմ եք:

-Աննա Եղիազարյանը տարբեր հարթակներում ստահոդ լուրեր է տարածում, որ Կարմիր խաչը փլուզվել է, բոլոր համաձայնագրերը ի չիք են դարձել, եւ, որ աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում: Մինչդեռ, ես բոլորիվին վերջերս Ձեզ հետ հարցազրույցում մանրամասն ներկայացրել եմ այն ահռելի հին եւ նոր ծրագրերը, միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, որոնք կատարվել եւ կատարվում են փետրվար ամսից սկսած մինչ այս պահը: Ինչ վերաբերում աշխատավարձներին, ապա ինքներդ կարող եք լրագրողական հետաքննություն իրականացնել եւ պարզել, որ աշխատակիցները շարունակում են իրենց նվիրյալ, մարդասիրական աշխատանքը եւ, բնականաբար, համապատասխանաբար վարձարտրվում: Ինչ վերաբերում է Ձեր կողմից հնչեցրած հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տարածված լուրերը, այդ հարցը ճիշտ կլինի ճշտեք հենց իրենից: Իսկ առհասարակ, տիկին Եզիազարյանը այս ընթացքում դիմել է բոլոր օղակներին` նպատակը մեկն է ամեն գնով հետ վերադառնալ: Անտեսելով այն հանգամանքը, որ գործը այլեւս գտնվում է դատարանում: Այսինքն տիկինը, ըստ իս, խեղաթյուրելով գործի փաստական հանգամանքները, փորձում է տարբեր ճանապարհներով այդ թվում պետական մարմինների միջամտությամբ հետ վերադառնալ Հայկական Կարմիր խաչ:  

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի եւ վարչապետի հանդիպման ենթադրյալ հանդիպմանը , ապա այս երկու բարձր մարմինները, եթե գտնում եմ, որ իրենց հագեցած ժամանակը պետք է սպառնեն Աննա Եղիազարյանի հետ հանդիպմամբ: Ապա պարտավոր են նաեւ հրավիրելու գործող Կարմիր խաչ ընկերության նախագահությանը եւ տնօրինությանը: Նկատեմ նաեւ, որ Կարմիր Խաչի գործերին պետական միջամտությունը, միանշանակ, ճիշտ չի ընկալվի միջազգային կառույցի կողմից:

Հ.Գ. Հավատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքներին, օբյեկտիվությունը պահպաննելու համար, մենք փորձեցինք դիմել նաեւ Աննա Եղիազարյանին, սակայն մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան:

 

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)