Հուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ
Մշակութային
Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ի նշանավորումն օրվա՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ և ողջունել մրցույթի մասնակից աշակերտներին՝ նշելով, որ այն ևս մեկ առիթ է՝ շեշտելու, թե որքան կարևոր է ճանաչել և պահպանել պատմական ժառանգությունը, հոգածություն ցուցաբերել շրջապատում գտնվող հուշարձանների նկատմամբ: Ըստ նախարարի՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում անցկացված մրցույթը կարևոր է հայրենաճանաչության առումով. «Երեխաներից յուրաքանչյուրը գտել էր որևէ արտահայտչամիջոց՝ կոմիքս, լուսանկար, բանաստեղծություն՝ ներկայացնելու իր վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ: Երեխաներն իրենց մոտեցումներով փաստում են, որ մեր հուշարձանների մասին կարող ենք պատմել և խոսել տարբեր ժանրերով և ձևերով, ու դրանք բոլորը կարող են լինել հետաքրքիր: Երբեմն տեսնում ենք, որ հուշարձանների տարածքները հենց մեր համաքաղաքացիների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով աղտոտվում են: Այս առումով չափազանց կարևոր է, որ պատմական ժառանգության և հուշարձանների հանդեպ վերաբերմունքի ձևավորումը դառնա կրթական գործընթացի բովանդակային բաղադրիչ, որպեսզի երեխաները ճանաչեն և գիտակցեն հուշարձանների նշանակությունը»,- նշել է նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/18/1413180/
© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից