«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա Հակոբյան

Տեսանյութեր

Հիշու՞մ եք Մաո Ցզեդունի կնոջ անունը։ Կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը վաղուց մոռացել է Ցզյան Ցինին, ով հայտնի է նաեւ Լան Պինգ բեմական անունով։ Այս անունը ԴԱԺԱՆ եւ ԽՈՐԱՄԱՆԿ կնոջ անվանում է դարձել, մարդ, ով հարթում է իր ճանապարհը դեպի իշխանության բարձունքները բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով: 1938 թվականին դառնալով Մաո Ցզեդունի կինը, նա մտավ Չինաստանի իշխանության ամենաբարձր օղակները եւ մեծ դեր խաղաց «Մշակութային Հեղափոխության» ղեկավարման ընթացքում:

Իսկ հիշու՞մ եք, թե ովքեր են խունվեյբինները, որը կարելի է թարգմանել «կարմիր ՊԱՀԱՊԱՆՆԵՐ, կամ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ»: Կարծում եմ, որ ՇԱՏԵՐԸ չեն հիշում... Իզուր... Սրանք ուսանողներ էին, ովքեր հետեւելով Մաո Ցզեդունի «Կրակ շտաբերի վրա» կարգախոսին, պատի ԹԵՐԹԵՐՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ էին անցանկալի առաջնորդներին։ Հենց այդ կարգախոսով 1966 թ. դրվեց «Մշակութային Հեղափոխության» սկիզբը: Այս կարգախոսը նշանակում էր կուսակցական ապարատի ՌԵՎԻԶՈՆԻԶՄԻ եւ բյուրոկրատիայի ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ինչպես նաեւ պրոլետարիատի անմիջական դիկտատուրայի իրականացում։ Հետեւաբար, «Մշակութային Հեղափոխության» իրականացման մեջ ներքաշվեցին ոչ միայն ուսանողներն, այլեւ բանվոր-ցզաոֆանները, ինչը թարգմանաբար նշանակում է խռովարար, բունտարար։

Շուտով, ինչպես տեղի է ունենում ցանկացած հեղափոխության ժամանակ, նրանք անցանկալի առաջնորդների ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ պարզապես պատի ԹԵՐԹԵՐՈՒՄ, անցան ավելի «հեղափոխական» գործողությունների: Նրանք սկսեցին գրոհել ԲՈՒՀ-երի կուսակցական կոմիտեների եւ վարչակազմերի տարածքները՝ դուրս շպրտելով դրանց ղեկավարությանը փողոց: Ղեկավար Մաոյի հակառակորդներին (պրոֆեսորներին, մտավորականներին) խունվեյբինները ենթարկում էին նվաստացման եւ ֆիզիկական բռնության, սովորաբար ՀԱՆՐԱՅԻՆ: Վերջ ի վերջո, հեղափոխությունը երկիրը գցեց քաոսի մեջ, քանի որ «Մշակութային Հեղափոխության» ժամանակ Չինաստանի Պետական ​​քաղաքականությունն էր դարձել վերջ տալ «չորս մնացուկներին»:  

Այդ «չորս մնացուկներն» էին՝ Հին մտածողությունը, Հին մշակույթը, Հին սովորությունները, Հին ավանդույթները: Ինչ-որ ծանոթ շունչ փչեց, այնպես չէ՞:

Հայաստանում արդեն վեցերորդ տարին է ինչ անհասկացող «պողոսների» գլուխը, ում 2018-ին հայտարարեցին «վարչապետներ», մտցնում են, որ պետք է հրաժարվել հին մտածողությունից, հին մշակույթից, հին սովորություններից, հին ավանդույթներից։ Տեսնելով, որ լրատվամիջոցների եւ որոշ հեռուստաալիքների միջոցով այդ պարզ «մեթոդը» դրական արդյունք չի տալիս, եւ որ ժողովուրդը ՉԻ ուզում մոռանալ իր ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ, ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԸ եւ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, Հայաստանի մերօրյա դիմակավորված խունվեյբինները ԴՈՒՐՍ ՇՊՐՏԵՑԻՆ Սամվել Վարդանյանին մեքենայից, որով իշխանության ներկայացուցիչները Սամվելին ոստիկանական բաժանմունք էին տանում: Հիշեցնեմ, որ Չինաստանում «Մշակութային Հեղափոխության» ժամանակ մարդկանց անցնող գնացքներից էլ էին նույնիսկ դուրս նետում, այնպես որ, դեռ պիտի փառք տանք Աստծուն, որ Սամվել Վարդանյանը ողջ է, բայց, այնուամենայնիվ, ինչպես Չինաստանում «Մշակութային Հեղափոխության» ժամանակ, նրան ցուցադրաբար նվաստացրին՝  ե՛ւ ԲԱՐՈՅԱՊԵՍ, ե՛ւ ՖԻԶԻԿԱՊԵՍ։

Քանի որ, բոլորն ամեն ինչ հասկանում են, եւ, ավաղ, «ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ոչ միայն հայ ոստիկանների, այլ նաեւ ՀՀ իշխանությունների համար, վերադառնանք Լան Պինի, կամ եթե ցանկանում եք՝ Ցզյան Ցզինի, ճակատագրին։ Մաո Ցզեդունի մահից հետո նրա 62-ամյա այրին դասվեց «Չորսի բանդա»-յի շարքին եւ դատվեց «Մշակութային Հեղափոխության» ժամանակաշրջանի ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համար։ Նա դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Բժշկական պատճառներով Ցզյան Ցզինն ազատ է արձակվել՝ նրա մոտ կոկորդի քաղցկեղ է ախտորոշվել:

Ազատվելուց անմիջապես հետո նա հիվանդանոցում կախվել է։

Գրող, հրապարակախոս

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)